Կիսալուսին

4822

Համեղ, փխրուն ու շատ նուրբ այս կիսալուսինները իսկական երեկոները ընտանիքով թեյ խմելու համար են: Տանտիկինները հպարտությամբ կմատուցեն, սիրելիներն էլ կվայելեն ու գոհ կմնան:

Սկսեցինք պատրաստությունը։

170-180 գ կարագ կամ մարգարինը փափկեցնում ենք, հարում ենք, ավելացնում ենք կես բաժակ շաքարի փոշի, շարունակում ենք հարել։
Երբ զանգվածը սպիտակի, ավելացնում ենք 250 գ թթվասեր, խառնում ենք ու ավելացնում այնքան ալյուր’ գդալի ծայրով շաատ քիչ սոդայի ու վանիլինի հետ, որ խմորը հնարավոր լինի գրտնակել։

Ի դեպ, եթե հետաքրքրեց, ասեմ, որ իմ մյուս բոլոր բաղադրատոմսերն ու խոհանոցային զրույցները կարող եք գտնել իմ ֆեյսբուքյան խմբում՝ Arusyak Hokhikyan’s group:

Հա, շարունակենք:

Այս փափուկ ու շատ ճկուն խմորը գրտնակում ենք ոչ շատ բարակ։
Հաշվի առեք, որ համարյա չի բարձրանալու։ Գրտնակած խմորից կտրում ենք ցանկացած պատկեր (տղաներս հենց կիսալուսիններն են սիրում ), տեղափոխում ենք ջեռողի տապակի վրա ու թխում նախապես 180 աստիճան տաքացած ջեռոցը։

Ուշադիր եղեք, այս թխվածքաբլիթները պետք է շատ թույլ վարդագույն երանգ ստանան, երկար չթողնեք։ Երկար թխվելուց ոչ միայն գույնը կմգանա, այլև կկորցնի փխրունությունն ու կլինի ավելի չոր: Ի դեպ, որքան բարակ գրտնակեք խմորը, այնքան չորանալու հավանականությունն ավելի մեծ կլինի:

Ես մի քիչ հապաղեցի, սիրուն վարդագույն էին ստացվել))))
Տաք -տաք հանում ենք ջեռոցից ու վրան առատ շաքարի փոշի շաղ տալիս։Այո, հենց տաք վիճակում: Եթե սպասեք սառի, փոշին լավ չի կպնի թխվածքաբլիթներին։։

Ահա այսքանը։

Իմ խոհանոցի մյուս համեղությունների մասին կրկին կպատմեմ woman.am-ի խոհանոցում, հետևեք մեզ ու սպասեք թարմացումներին: