Ծիրանի ջեմ’ առանց խառնելու

2615

Այո, այո, եփում ենք առանց խառնելու…

Մինչ ծանոթանալը չմոռանամ տեղեկացնել, որ իմ բոլոր բաղադրատոմսերը, տեսանյութերն ու խորհուրդները կրող եք տեսնել Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խոհանոցային խմբում։

Մի քանի կգ մաքրած, լվացված, կորիզազրկված ծիրանը լցնում ենք կաթսայի մեջ (ես ալյումինե կաթսայով եմ անում),
լցնել մի բաժակի չափ ջուր, կափարիչը փակում ու միջինից քիչ ցածր կրակի վրա եփում ենէ 2-3 ժամ’ փակ կափարիչը կարևոր պայման է..

Կարևոր մի բան. չխառնեք հանկարծ. Հենց խառնեցիք, կսկսի կպնել, հանգիստ եղեք, էս տարբերակով չի կպնելու… Ընթացքում նայում ենք, հենց տեսնենք, որ ջուր դուրս չի տալիս, ավելացնում ենք շաքարավազ (կգ-ին 400-500 գ շաքարավազ), շարունակեք եփել ևս մի կես ժամ’ սա արդեն խառնելով…
Տաք-տաք լցնում ենք ապակյա տարաների մեջ ու պահածոյացնում։

Ես շաքարավազն ավելացնելուց առաջ երբեմն նաև քամում եմ… Եփվելիս կարող է թվալ, թե կտորներով է մնացել. Բայց հենց խառնեք, կզգաք, որ հատիկները արդեն հալված են, մի խառնելուց կձուլվեն։

Պատրաստեք ու վայելեք ամռան բարիքները նաև ձմռանը։ Woman.am-ը հոգ կտանի խոհանոցում ձեր հեշտ ու արագ աշխատանքի մասին։