Պատրաստում ենք մրգային աղցան․
- 1 մեծ նուռ
- 3 խնձոր
- Կես բաժակ մանր ընկույզ
- Մեկ բաժակ չամիչ
- 250 գ թթվասեր կամ յոգուրտ
Համեղ թեթև ու շաատ օգտակար մի փունջ ենք այօր առաջարկելու: Տեսեք մեր օգնական տիկին Ալլա Սարգսյանն ինչ գեղեցիկ է մատուցում: Այսօր նա մեզ խորհուրդ է տալիս պատրաստել ու վայելել միասին:
Աշխատանքը շատ քիչ է, միացեք մեզ:

Որևէ հարմար ամանի մեջ լցնում ենք նռան նախապես մաքրված հատիկները: Ավելացնում ենք մանր կտրատված խմձորը: Մանրացնում ենք կես բաժակ ընկույզն այնպես, որ ուտելիս հատիկները զգացվեն ու ավելացնում ենք մրգերի վրա:
Նախապես թրջում ենք մեկ բաժակ չամիչը գոլից քիչ տաք ջրով, ջրքամում ենք ու չորացնում, որից հետո ավելացնում ենք աղցանամանի մեջ:
Չամիչը նախապես մի քնաի ժամով կարելի է թրջել նաև կոնյակով կամ օղիով: Սա հետաքրքիր նրբահամ կհաղորդի աղցանին:
Արագ ու մեծ հաճույքով պատրաստեցինք գլխավոր բաղադրիչները: Հիաա պահն է այն ավարտուն տեսքի բերելու:
Տիկին Ալլան առաջարկում է աղցանը ավարտել՝ թթվասերով այս ամենը խառնելով: Հաստատ շատ համեղ կլինի:
Իմ կողմից հավելեմ, որ շատ լավ կլինի նաև, եթե աղցանի վրա լցնեք որևէ՝ ձեր քիմքին հաճելի յոգուրտ:
Բոլոր դեպքերում ստացվելու է շատ օգտակար ու կենսական էներգիայով հագեցնող աղցան, որը պատրաստեցինք այսքան կարճ ժամանակում:
Աղցանը պահեք սառնարանում և մատուցեք կամ ընդհանուր գեղեցիկ ափսեով, ինչպես տեսնում եք, կամ առանձին անհատական պնակներով:

Աղցանին հետաքրքիր համ ու հոտ կհաղորդի նաև դարչինը, որը չեզոք համ ունեցող յոգուրտների հետ հրաշալի համադրություն կլինի:
Woman.am-ում նման հեշտ ու արագ տարբերակներ շատ կտեսնեք: Փնտրեք մեր էջերում ու հետևեք թարմացումներին:



