Սեքսը միջնադարում. փաստեր, որոնց մասին կցանկանայիք իմանալ, բայց վախենում եք հարցնել

Սեքսի մասին բազմաթիվ խորը գաղափարներ ու հասկացություններ, որոնք այսօր տարածված են, ձևակերպվել են հենց միջնադարում՝ հատկապես եկեղեցու երբեմն շփոթեցնող, իսկ երբեմն էլ խիստ հայտարարություններով:
Սեռական հարաբերությունների վերաբերյալ եկեղեցին իր կարծիքներն ու գաղափարներն ուներ: Անբարոյականությունն ու ապօրինի արարքների համար նույնիսկ մահապատիժ էր սահմանվում, մինչդեռ եկեղեցին ընդունում էր մարմնավաճառությունը՝ համարելով այն անհրաժեշտ չարիք:
Միջնադարում քահանաներին թույլ էր տրվում ամուսնանալ և երեխաներ ունենալ:

Այսպիսով, տեսնենք, թե ինչպիսին էր սեքսը միջին դարերում:

Քնքուշ սեր. կարելի էր միայն նայել

Եկեղեցին արգելում էր բացահայտ ցույց տալ սեռական ցանկություննները:
Այս դեպքում սերը և հիացմունքը գտնվում էին ցանկության և հոգևոր ձեռքբերման միջև: Այս տեսակ սերը կապված էր մի Ասպետի հետ, ով ժամանակին սիրահարվել էր ամուսնացած կնոջ:
Ասպետը այդ կնոջը սիրում էր միայն հեռվից:

Հագեք ձեր տաբատը, պարո՛ն

Միջնադարում ամուրիությունը լավագույն տարբերակն էր կյանքը վայելելու համար, իսկ սեքսը թույլատրվում էր միայն ամուսնությունից հետո: Մինչամուսնական կամ արտաամուսնական սեքսը լուրջ ռիսկեր էին, որոնց համար  հաճախ պատժվում էին օրենքով:
Այս ռեժիմը ավելի մեղմ էր գյուղական բնակավայրերում, որտեղ սեռական հարաբերություն ունենալու դեպքում զույգերն ամուսնանում էին:

Սեքսի համար դիրքերը

Միջնադարում եկեղեցին նույնիսկ թելադրում էր, թե ինչպես սեքսով զբաղվել: Այն, ինչ դուրս էր «միսիոներական դիրքից», համարվում էր անբնական: Ըստ եկեղեցու՝ նույնիսկ սեռական հարաբերությունների ժամանակ պետք է պահել կին-տղամարդ դերային առանձնահատկությունները: Սեքսի այլընտրանքային տարբերակներն ընդհանրապես չէին ընդունվում:
Նրանք, ովքեր սեռական հարաբերություններում տարբեր դիրքեր էին փորձում, դաժան պատժի էին արժանանում:

Նույնասեռականություն

Միջին դարերում համասեռականությունը համարվում էր գործողություն, որը դեմ էր բնությանը: Եկեղեցին պատժում էր նույնասեռականներին՝ կախելով կամ հրկիզելով նրանց:
Սակայն, պատմությունը վկայում է այն մասին, որ միջնադարում շատ հայտնի գործիչներ նույնասեռական էին:

Կուսություն և բարոյականություն

Միջնադարում իշխում էր այն համոզմունքը, որ միայն ամուրիության միջոցով կարելի է երկրպագել Աստծուն:
Կանայք, ովքեր ամուսնանում էին և երեխաներ ունենում, խոստովանում էին իրենց «մեղքը» և կյանքի մնացած տարիները մենաստանում անցկացնում: Բարոյականությունը կապված էր կուսության հետ:

Մարմնավաճառություն

Միջնադարում մարմնավաճառությունը մեծ տարածում գտավ: Խոշոր քաղաքներում մարմնավաճառները բացահայտ իրենց գործով էին զբաղվում, և այն համարվում էր որպես ազնիվ և կարևոր մասնագիտություն:
Կարճ ժամանակով եկեղեցին հաստատեց մարմնավաճառությունը և չէր պատժում մարմնավաճառներին:
Նրանք տարբերվում էին մյուսներից, քանի որ կրում էին վառ գույն զգեստներ:

Սեռական դիսֆունկցիա

Այն տղամարդիկ, ովքեր ի վիճակի չէին սեռական հարաբերություններ ունենալ կնոջ հետ, պետք է ստուգվեին հատուկ մասնագետների կողմից:
Եկեղեցին ուղարկում էր հետազոտողների, ովքեր ստուգում էին տղամարդուն, և լուրջ խնդրի հայտնաբերման դեպքում զույգը բաժանվում էր: