Սեքսի բացակայությունը
կնոջ կյանքում
Ընդհանրապես, կյանքում լիարժեք երջանկություն կարելի է գտնել զուգընկերոջ կողքին: Սեքսը կնոջ և տղամարդու առողջ հարաբերությունների անբաժան մասն է: Հետևաբար, նրանք են որոշում ունենալ սեռական հարաբերություններ, թե խուսափել ինտիմ շփումից: Գաղտնիք չէ, որ սեքսի բացակայությունը բավականին վտանգավոր է, և կարող է բազմաթիվ տհաճ հետևանքներ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, սակայն ի վերջո փորձենք հասկանալ այն լուրջ խնդիրները, որոնց կարող է հանգեցնել այն:
Սեքսի բացակայություն
Արդյո՞ք սեքսի բացակայությունը հանգեցնում է արագ ծերացման: Այս հարցին կարելի է պատասխանել միայն մասնագիտական տեսանկյունից: Սեքսի բացակայությունը կամ առկայությունը չի ազդում հիպոթալամուսի, հիպոֆիզի կամ ձվարանների գործառույթի վրա, ուստի կնոջ մոտ հորմոնալ խախտումներ չեն առաջանում: Կոլագենի սինթեզի վրա ազդում են վահանաձև գեղձի հորմոնները և էստրոգենը, այդ իսկ պատճառով սեռական կյանքի բացակայությունը կամ առկայությունը չի ազդում այդ հորմոնների սինթեզի վրա, ինչը նշանակում է, որ այն չի ազդում նաև կոլագենի վրա:
Արդյո՞ք սեքսի բացակայություն ը գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում: Սեքսի բացակայության կամ կարճատև սեռական կյանքով ապրելու պատճառով արգանդի և հեշտոցի պատերի դիրքը խախտվում է, և այն զարգանում է անկանոն: Գինեկոլոգիական այլ հիվանդություններ չեն առաջանում, իսկ էնդոմետրիոզը, միոման և պոլիպները բոլորովին այլ բնույթ ունեն, և կապված չեն սեռական կյանքի հետ:
Մի՞թե սեքսի բացակայություն ն ազդում է կնոջ իմունային համակարգի վրա: Իգական սեռական հորմոններն ավելի ուժեղ ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա, քան արական սեռական հորմոնները: Հետևաբար, կանայք ավելի հակված են ունենալ իմունային անբավարարություն, քան տղամարդիկ, հատկապես, եթե նրանք ունեն մենստրուալ խանգարումներ:
Այսպիսով՝ սեքսը օգտակա՞ր է առողջության համար
Եթե կնոջ մոտ սեռական ցանկությունը մեծ է, ապա, անշուշտ, սեքսի բացակայությունը բացասաբար կանդրադառնա նրա հուզական վիճակի վրա՝ փոխելով կյանքի որակը: Շատ մասնագետներ պնդում են, որ սեքսը երկարացնում է կյանքը՝ դարձնելով այն ավելի երջանիկ: Այնուամենայնիվ, չենք մոռանում, որ մարդիկ տարբեր են, ուստի տարբեր են նաև իրենց սեռական ցանկությունները և կարիքները:


