Շատ հաճախ կանայք ունենում են սեքսուալ ֆատնազիաներ, որոնց մասին չեն բարձրաձայնում: Որտեղի՞ց են գալիս այդ մտքերը և կարո՞ղ են արդյոք իրականություն դառնալ:
Ահա կանացի ամենատարածված սեքսուալ մտքերը, որոնց մասին չգիտեն նույնիսկ տղամարդիկ:
Սեքս երեքով՝ երկու տղամարդ, մեկ կին
Բնության մեջ ընտրում է էգը, իսկ հասարակության մեջ՝ կինը, ուստի երեքով սեքս ունենալու ցանկությունը գրավիչ գաղափար է, որը բխում է հենց ընտրության հնարավորություն ունենալուց: Ընդունված է համարել, որ այս իրավիճակն արխետիպային է, և հատուկ է մարդկային գեներին: Այլ կերպ ասած, երեքով սեքս ունենալու ցանկությունը ֆիզիոլոգիական է, սակայն ինչ-որ առումով՝ նաև դժվար իրականանալի, քանի որ տղամարդիկ չեն սիրում մրցակցություն: Հասարակական նորմերի տեսանկյունից՝ կանացի այս ֆանտազիան անբարոյական է, իսկ այն, ինչ արգելված է, միշտ էլ ցանկալի է:
Կապված լինելու ցանկություն
Կանանց սեքսուալ մտքերի լայն շրջանակը կապված է ենթարկելու և ենթարկվելու գաղափարի, այսինքն՝ սեքսուալ դերերի հետ: Այսօր կանայք իրենց փայլուն դրսևորում են այնպիսի ոլորտներում, որոնք նախկինում բացառապես տղամարդկային էին համարվում: Այս ամենով հանդերձ, նրանք ցանկանում են իրենց լիարժեք կին զգալ, որոշումներ չկայացնել, փոխարենը ենթարկվել սիրելիին: Ուստի զարմանալի չէ, որ կանացի ամենատարածված ֆանտազիաներից մեկը սիրելիի հետ՝ կապված վիճակում հարաբերություններ ունենալն է:
Սեքս՝ բնության գրկում
Այստեղ կարելի է նկատել այն հարաբերությունների հետքերը, որոնք եղել են պատանեկության տարիներին, երբ զույգերը մենակ մնալու հնարավորություն չեն ունեցել: Հետևաբար, նրանք ռոմանտիկ միջավայր են ստեղծում անտառում, նույնիսկ՝ լողափին: Հասուն տարիքում բնության գրկում սեքս ունենալը կամ դրա մասին ֆանտազիաները պատանեկան հիշողությունների շարունակությունն է:
Սեքս՝ փակված աչքերով
Սեռական հարաբերություններում կնոջ համար ամենակարևորը սեփական զգացմունքների վրա կենտրոնանալն է: Սակայն, միշտ չէ, որ դա հաջողվում է՝ պայմանավորված մի շարք գործոններով: Սարսափելի է անգամ հիշել, թե ինչ հակասեքսուալ մտքեր են ունենում կանայք սեքսից առաջ: Եթե սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդկանց մոտ առկա այլ մտքերն օգնում են երկարաձգել սեքսը, ապա կանանց դեպքում՝ այդ մտքերը խանգարում են: Այդ իսկ պատճառով կանայք նախընտրում են հարաբերություններ ունենալ մթության մեջ:
Լինել ստրկուհի և ենթարկվել
Կանայք քաջ գիտակցում են, որ յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ոչ միայն վայելել իր ազատությունը, այլև կառավարել զուգընկերուհուն: Սակայն, շատ հաճախ տղամարդն ընկալում է կնոջը որպես մրցակից և պատրաստ չէ այդ մրցակցությանը: Կնոջ մոտ ենթարկվելու ցանկությունն ուժեղ տղամարդու մասին ունեցած երազանքի շարունակությունն է: Սեքսում կինը ցանկանում է ենթարկվել իր «բռնապետին»:




