Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխայի ծննդյան ամիսը մեծ ազդեցություն ունի երեխայի առողջության վրա:
Բոլորս էլ գիտենք վիտամին D-ի օգտակար հատկությունների մասին, ուստի զարմանալի չէ, որ ամռանը ծնված երեխաներն ավելի քիչ են հիվանդանում:
Գիտնականներն ապացուցել են, որ ամռանը ծնված երեխաներն ավելի լավատես են մեծանում:
Աշնանը ծնված երեխաները պակաս հաջողակ չեն: Քանի որ հղի կինը աշնան ամիսներին մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն է ուտում, երեխան ծնվում է ավելի առույգ և առողջ:
Գիտնականների պնդմամբ՝ աշնանը ծնված երեխաները հետագայում ավելի երկարակյաց են դառնում, քան մյուսները:
Իսկ ահա ձմռանը ծնված երեխաներն աչքի են ընկնում իրենց կայուն բնավորությամբ: Նրանք ավելի հաստատակամ են, կազմակերպված, սակայն դրանից տուժում է նրանց հուզական վիճակը:
Բացի այդ, ձմռանը ծնված երեխաների մոտ հետագայում նյարդային խանգարումների առաջացման ռիսկը բավականին մեծ է: Առողջության տեսանկյունից ապահովագրված չեն նաև գարնանը ծնված երեխաները: Գարնան ամիսներին ծնված երեխաների մոտ շատ հաճախ նկատվում է ալերգիա, նույնիսկ՝ ասթմա:




