Սեռական ցանկություն ունենում են բոլորը, և դրանից պետք չէ ամաչել, քանի որ ցանկություն ունենալ՝ նշանակում է լինել առողջ.
«Սեռական ցանկությունն արթնանում է հատկապես այն ժամանակ, երբ սիրելիդ կողքիդ է, երբ խոսում ես սեռական բնույթի թեմաներից կամ էլ դիտում համապատասխան ֆիլմ:
Սա բնական երևույթ է, և հատուկ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Սեռական ցանկությունը մասնագիտական լեզվով անվանում են լիբիդո. այն ունի երեք էտապ՝ պլատոնական, էրոտիկ եւ սեքսուալ:
Պլատոնական լիբիդոն ավելի վաղ հասակում է առաջանում, այսինքն՝ դա դպրոցականների սիրահարվածությունն է: Պլատոնական դրսևորման հետ միասին՝ առաջանում է էրոտիկ լիբիդո, որը պլատոնական սիրահարվածությունը փոխարինում է հպումներով, սիրած էակի ձեռքը բռնելով, համբույրներով: Իսկ սեքսուալ լիբիդոն ամենահասուն փուլն է եւ տեղի է ունենում այն ժամանակ, երբ լինում է սեռական ակտ»:
Սեռական ցանկության դրսևորումները կանանց եւ տղամարդկանց մոտ տարբեր են լինում. «Կանանց մոտ շատ հետաքրքիր դրսևորումներ կան: Երբ սեռական ցանկություն է առաջանում, կինը սկսում է ենթագիտակցաբար իր մազերն ուղղել, նկատելիորեն փոխվում են նրա դիմագծերը, այտերն են կարմրում, հայացքն է փոխվում, դառնում է ավելի շեղ, շարժումները դառնում են ավելի մեղմ, սահուն, շրթունքներն են կարմրում, բացվում եւ այլն: Մարմնի տարբեր հատվածներում էլ նկատելի են դառնում փշաքաղման նշաններ: Այս ամենը կատարվում է անկախ տվյալ աղջկա կամ կնոջ ցանկությունից:
Այս ամենից բացի, սեռական ցանկության առաջացման վրա ազդում են նաեւ արհեստական կոմպոնենտները, օրինակ՝ ալկոհոլի թեկուզ փոքր քանակությունը. հատկապես կանանց պարագայում ալկոհոլը մեծ ազդեցություն ունի:
Ընդհանրապես ալկոհոլը թե տղամարդկանց, թե կանանց մոտ սեռական ցանկություն է առաջացնում:
Բայց  ալկոհոլի մեծ քանակությունը արդեն ճնշում է ցանկությունը: Տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիան ավելի առաջնային պլանում է դրված, քան կանանց:
Առողջ տղամարդը չի կարող երկար ժամանակ առանց սեռական կյանքի ապրել, որովհետև առողջական խնդիրներ կունենա»:
Առանց սեռական ցանկության՝ հարաբերություն չի կարող լինել։ Ցանկությունը պետք է անպայման լինի: Սեռական ֆունցկիան բազմաթիվ գործոններով է պայմանավորված, և միայն այդ հորմոնի մակարդակը չէ, որ ապահովում է սեռական ցանկություն:
Մեծ դեր ունի նաև մարդու հոգեկան աշխարհը, մասնավորապես՝ կանանց մոտ: Կնոջ մոտ մինչև առկա չլինի սիրո զգացումը, զուգընկերոջ նկատմամբ թեկուզ նվազագույն հրապուրանքը, սեռական ցանկությունը գլուխ չի բարձրացնի:
Տղամարդը մի փոքր ավելի կենդանական բնազդներով առաջնորդվող էակ է, որի համար գրեթե նշանակություն չունի սիրո առկայությունը, նա կարող է առանց դրա էլ սեռական ակտի գնալ:
Երիտասարդների մոտ սեռական ցանկությունն ավելի ուժեղ է լինում, բայց տարիքի հետ այն նվազում է, որն էլ պայմանավորված է հորմոնների նվազեցումով եւ օրգանիզմի ծերացումով:
Եթե մարդն առողջ է, նրա մոտ նույնիսկ մտքերից, ինչ-ինչ հիշողություններից կարող է առաջանալ սեռական ցանկություն: Իսկ սեռական ցանկության անպատեհ առաջացումը բնորոշ է մասնավորապես երիտասարդներին: 18-20 տարեկանների մոտ այդ լիբիդոն այնքան ուժեղ է լինում, որ նույնիսկ առօրյայում՝ անհամապատասխան և անհարմար իրավիճակներում առաջանում է էրեկցիա, ինչն էլ պայմանավորված է երիտասարդական հորմոնների գերբարձրացումով: