Մանանեխ (Горчица)

Մանանեխի (Горчица) պատրաստման եղանակը  մայրիկի բաղադրատոմսերից.

Բաղադրիչներ՝

Մանանեխի փոշի 4 ճաշի գդալ,
աղ, շաքարավազ կես թեյի գդալ,
քացախ կես թեյի գդալ,
ձիթայուղ  կես թեյի գդալ։

Պատրաստման եղանակ՝

Փոշի մանանեխի վրա ավելացնել եռացրած-սառացրած ջուր այնքան, մինչև դառնա թթվասերի թանձրության զանգված:
Լավ խառնել զանգվածը, թողնել 24 ժամ:
Դրանից հետո վրայի ավելացած ջուրը թափել, ավելացնել մի քիչ աղ, շաքարավազ, քացախ, ձիթայուղ: Նորից լավ խառնել ու փակ տարայով պահել:

Բարի ախորժակ 😉