Հետաքրքիր փաստեր մարդու հոգեբանության մասին

1. Գլխուղեղի ակտիվ աշխատանքը շարունակվում է անգամ քնի ժամանակ:

2. Մարդն իրեն ավելի հաջողակ և երջանիկ է զգում, երբ ուղեղն առավելագույնս զբաղված է ինչ-որ բանով:

3. Դուք չեք կարող ուշադրություն չդարձնել սննդի, սեքսի ու վտանգի վրա: Հաստատ նկատած կլինեք, որ մարդիկ կանգ են առնում դժբախտ պատահարներ նայելու համար: Իրականում մենք չենք էլ կարող չնայել. ուղեղում կա հատուկ մի հատված, որը պատասխանատու է հենց գոյատևման, անվտանգության համար:

4. Սովորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ոչ ավել քան 2 ամիս, ավելի կոնկրետ` 66 օր: Բացառություն է կազմում սպորտը` դրան հարմարվելը կարող է տևել մինչև 75 օր:

5. Եթե քեզ թվում է` կարող ես ընկերություն անել այնքան մարդու հետ, որքան կցանկանաս, տխրեցնենք` առավելագույն ընկերների քանակը 150 է:

6. Եթե մղձավանջները հաճախակի գիշերային ընկերներդ են, նշանակում է`մրսում ես քնի ընթացքում: Գիտական փաստ` որքան ցուրտ է ննջասենյակում, այդքան մղձավանջ տեսնելու շանսերը մեծ են:

7. Անգամ այնպիսի դրական իրավիճակները, ինչպիսիք են` հարսանիք, նոր աշխատանք, կարող են դեպրեսսիայի հանգեցնել:

8. Սթրեսի, գերհոգնածության լավագույն միջոցը ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՆ է:

9. Մարդկանց մեծամասնությունը անծանոթ վայրում ձախ կողմում է կանգնում:

10. Կապտաչյա մարդիկ կարող են սիրահարվել մի քանի րոպեում, կանաչաչյաներին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, անգամ տարիներ, իսկ ահա մուգ աչքերով մարդիկ կարող են սիրել 2 հոգու միաժամանակ:

11. Հետաքրքիր փաստ կանանց մասին` մենք առավել ուշադիր են հագուստի խանութների այն պահարաններին, որտեղ քաոս է տիրում: Ենթագիտակցորեն մեզ թվում է` այդտեղ ավելի հետաքրքիր իրեր կան:

12. Եվս մեկ փաստ խանութների մասին` օրինակ, եթե գնապիտակին «Գուլպա, 2000 դրամ»-ի փոխարեն գրվի “Ակցիա~, 5 զույգ գուլպա ընդամենը 10000 դրամով» վաճառքը կկրկնապատկվի:

13. Մարդիկ չեն հակաճառում հանգիստ, հավասարակշռված մարդուն: Իսկ ահա ագրեսիվ մեկի հետ բանավեճը կարող է անվերջ տևել:

14. 6-7 ժամ քնողները վաղաժամ մահման ավելի ցածր ռիսկի տակ են, քան 8 ժամ քնողները:

15. Մարդու ամենասիրելի բառը հենց իր անունն է: Առաջինն, ինչ պետք է պարտադիր հիշել ծանոթության ժամանակ, անունն է: Դա ամուր, դրական հարաբերությունների ստեղծման հիմքն է, կարևորագույն պայմանը:

16. Բարձր գնահատականները մարդն հիշում է շատ ավելի լավ, քան ցածրները: 89% հավանականությամբ մարդիկ կհիշեն «5» գնահատականը, միայն 29% հավանականությամբ` «3» -ը:

17. Համաձայն ՖԻՖԱ–ի ուսումնասիրությունների` սպորտային դատավորները ավելի շատ դատում են այն թիմերը, որոնց մարզահագուստը սև է: