Մենք յուրահատուկ ենք ու անկանխատեսելի, և դա մեզ ավելի հետաքրքիր է դարձնում:

Ով համաձայն չէ այս պնդման հետ, նա չի ճանաչում իսկական կնոջը:

Բանն այն է, որ կնոջ մոտ ի ծնե հորմոնալ ֆոնն անկայուն է, ահա թե որտեղ են թաքնված այս հետաքրքիր առանձնահատկության արմատները: Դրա դեմ պայքարել պետք չէ, դա պետք է ընդունել ու սիրել մեզ հենց այնպիսին, ինչպիսին, որ կանք, կանացիության մեծագույն նշանը հենց այդ առեղծվածայնությունն է, որը շատ մտածողների է դրդել բացահայլտելու՝ ինչ է ուզում կինը:

kin

Իսկ կինն ուզում է մի կտոր համեղ ու դառը շոկոլադ:

Այո, հենց դառը շոկոլադ, որը ունի հիմնականում բնական ծագում, չի պարունակում ավերոդ ճարպեր, ինչպես, օրինակ, կաթնային ու մյուս տեսակի շոկոլադները: Շոկոլադն օգնում է օրգանիզմում էնդորֆին հորմոնի արտազատմանը, որը հենց երջանկության հորմոնն է: Սթրեսակարգավորիչ հատկությունը ևս այս մթերքի ամենամեծ առավելություններից է: Տրամադրության հաճախակի վայրիվերումները կարգավորելն այնքան  հեշտ է, միջոցն էլ այնքա՜ն հաճելի: Իսկ կոֆեինի առկայությունն այս մթերքում կնոջը դարձնում է  ավելի ակտիվ ու աշխատունակ՝ անկախ օրվա ժամից ու հոգնածությունից: Դա նույնպես երբեմն այնքան անհրաժեշտ է:

shokolad

Հետաքրքիր է, որ շոկոլադի պահանջ կանայք սովորաբար զգում են հասունացման տարիքում ու հղիության ողջ ընթացքում, երբ հորմոնալ մեծ վայրիվերումներ են տեղի ունենում: Ենթագիտակցորեն նման իրավիճակներում կինը ամեն տեսակ սնունդի մեջ նախապատվությունը տալիս է հենց շոկոլադին:

Շոկոլադում առկա հակաօքսիդանտները նպաստում են երիտասարդության պահպանմանը: Այն նաև ունակ է կնոջը պաշտպանելու քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից՝ նվազեցնելով դրանց առաջացման ռիսկը: Բնական հակաօքսիդանտներից մեզ հայտնի են նաև սալորաչիը, մեղրն ու չամիչը: Ինչ հաճելի է, երբ լավ արդյունք ստանալու համար նման համեղ միջոցներ կան:

Բնությունն իր ստեղծած առեղծվածները լուծում է ինքնուրույն՝ մեր մեջ դնելով ինքնակարգավորման ենթագիտակցական ձգտումը:

Օրական ընդամենը 30-40 գ շոկոլադի կիրառումը բավական օգտակար է օրգանզիմի համար: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, ածխածին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ և B խմբի վիտամիններ, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմի օրական պահանջը լրացնելու համար:

Որքան էլ խոսենք շոկոլադի և ցանկացած այլ մթերքի օգտակարության մասին, միշտ պետք է հաշվի առնել չափն ու ու գիտակցել չարաշահման վտանգները:

Քաղցրակերությունն առհասարակ հատուկ է կանանց 90 տոկոսին: Մենք 10 անգամ ավելի շատ ենք դրա հպահանջը զգում, քան տղամարդիկ:

Գոություն ունեն սննդակարգի տեսակներ, որոնք նախատեսում են օրական կերակրացանկից քաղցրի իսպառ բացառում: Սա սակայն անթույլատրելի շքեղություն է մեր օրգանիզմի համար: Պետք  է հաշվի առնել, որ մեր ուղղեը որպես սնունդ ընկալում է միայն գլյուկոզան, որի նորմալ ու չափավոր քանակությունը մեր մտավոր աշխատանքի համար ուղղակի անհրաժեշտ է: Ուրեմն, սնունդից գլյուկոզան, հետևաբար նաև ածխաջրերն իսպառ բացառելը խորհուրդ չի տրվում:

Դառը, բայց շատ համեղ ու շատ անհրաժեշտ այս մթերքն իր այսօրվա տեսքով առաջինը ի հայտ է եկել 1847 թվականին, երբ Անգլիայում Ֆրայն ու իր որդիները իրար խառնեցին կակաոյի փոշին, կակոյի յուղն ու ստեղծեցին աշխարհում առաջին շոկոլադը:

Պարզվում է կնոջը երջանիկ ու ակտիվ տեսնելու լավագույն լուծումն է գտնված: Միայն շոկոլադի վրա հույս դնել, իհարկե, խորհուրդ չէինք, տա: Պարզապես երբեմն սիրելիին նվիրեք մի տուփ դառը շոկոլադ, և ամեն բան կլինի ինչպես շոկոլադում: