Advertisementjobs.am

Բնական պայմաններում կնոջ հեշտոցում փոքր քանակությամբ սնկեր կան: Հեշտոցի կանդիդոզը (Հեշտոցային կաթնախտը) շեքի և հեշտոցի բորբոքումն է, որն առաջանում է լորձաթաղանթի՝ Candida սնկերի ախտահարումից (նման են խմորասնկերի):

Կանդիդա սունկը սովորաբար հայտնաբերվում է հեշտոցում, սակայն կարող է լինել հետանցքային և բերանի խոռոչի։ Կանդիդա սունկը ախտածին կամ վնասաբեր չէ։

Վտանգն առաջանում է, երբ սկսում են բազմանալ։ Առաջացնում է արտաքին սեռական օրգանների լորձաթաղանթի գրգռում և հեշտոցի այտուցվածություն։

Կանդիդոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, սակայն սեռական հարաբերությունները կարող է գրգռել։

Կանդիդոզը դրսևորվում է՝

Հեշտոցի ցավով,
• տհաճ հոտով,
• փշուրանման կապուկներով արտադրությունով,
• Սեռական օրգաններում քորով և այրոցով:

Կանդիդոզի քրոնիկ դրսևորման դեպքում քորը կարող է լինել միակ նշանը և կարող է ավելի ուժեղանալ սեռական հարաբերությունից հետո:

Բուժման համար խորհուրդ կտանք դիմել բժշկին։

Առողջ եղեք 😙

Հարց Գինեկոլոգին