Advertisementjobs.am

Սեռական ակտի ժամանակ ցավը կարող է լինել շատ պատճառներով։
Ցավերի պատճառները վերջնականապես կարող է պարզել միայն մասնագետը:

Նշենք ցավերի հիմնական պատճառները

  • Հեշտոցի չորություն

Սեռական ակտի ժամանակ ցավի ամենատարածված պատճառը հեշտոցի չորությունն է: Կարող են լինել չորության շատ պատճառներ՝ հորմոնալ խափանումներ, հակադեպրեսանտների կամ հակաբեղմնավորման հաբերի ընդունում, կրծքով կերակրում, դաշտանադադար:

  • Բորբոքային հիվանդություններ

Սեռական ակտի ժամանակ ցավերը կարող են պայմանավորված լինել արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի ինֆեկցիոն բորբոքային պրոցեսով: Դրանից բացի, ցավերի պատճառ կարող է լինել ձվարանների եւ արգանդի ելունդների բորբոքումը. այսպիսի դեպքում կինը մղկտացնող ցավ կզգա փորի տակ, բացառված չէ նաեւ, որ նրան կանհանգստացնի բարձր ջերմությունը:

  • Չարորակ նորագոյացություններ

Արգանդի վզիկի քաղցկեղը առաջին փուլերում իրեն զգացնել չի տալիս, սակայն արդեն 3-4-րդ փուլերում այն սեռական ակտի ժամանակ ցավեր կառաջացնի: Դրանից բացի, այսպիսի քաղցկեղի դեպքում կինը կարող է սեքսից հետո սեռական ուղիներից արյունախառն կամ մուգ շագանակագույն արտադրություն ունենալ:

Որոշ դեպքերում սեռական ակտի ժամանակ ցավերի պատճառ կարող են լինել ձվարանների ուռուցքները եւ կիստաները: Հանգիստ վիճակում կնոջը կարող են անհանգստացնել նաեւ աջ կամ ձախ զստային հատվածում մղկտացնող կամ բութ ցավերը:

  • Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզի դեպքում էնդոմետրիայի բջիջները աճում են ատիպիկ տեղերում՝ արգանդի մկանային շերտում, ձվարաններում, որովայնային խոռոչում եւ այլն: Որոշ դեպքերում էնդոմետրիոզի օջախների տեղադրությունից կախված կինը կարող է սեռական ակտի ժամանակ ցավեր ունենալ:

 

Եթե սեռական ակտի ժամանակ ցավեր եք ունենում, անպայման մասնագետի հետ խորհրդակցեք՝ պարզելու համար դրանց իսկական պատճառը:

Առողջ եղեք 😙

Հարց Գինեկոլոգին