surji het

Շոկոլադի ու սուրճի անմահական համադրության մասին պատմություններ լսե՞լ եք: Հիմա կպատմեմ:

Սկսենք նախաբանից, ու թվարկեմ բաղադրիչները

5-6 ձու՝ կախված չափսից

2 բաժակ շաքարավազ

400 գ թթվասեր

100 գ կաթ, ևս մոտ 70 գ

100 գ կաթնաշոռ

0.5 սուրճի բաժակ ձիթայուղ և ևս մի քանի ճ գդալ՝ կակաոյի հետ ավելացնելու համար

1 լիքը թեյի գդալ սոդա

2 բաժակ ալյուր

4  ճ գդալ կակաո

2 տուփ լուծվող սուրճ՝ մի քանի ճ գդալ (ցանկացած, ես կապուչինո եմ օգտագործել)

 

Որ գրեցիք, մի տեղ էլ նշեք, որ իմ բաղադրատոմսերը փնտրելիս այցելեք  իմ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խումբը:

Ուրեմն այսպես, լինում է, չի լինում, մի շոկոլադասեր բալիկ, նա հաճախ էր մայրիկից շոկոլադային տորթեր խնդրում: Եվ ահա, հերթական անգամ մայրիկը քաղցրակեր բալիկի համար ստեղծեց այս երկշերտ տորթը, որը պատրաստելու հարմար

 

Թասի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը այնքան, որ մի քիչ սպիտակի զանգվածը և թեթև դառնա: Դրանից հետո ավելացնում ենք մեկ այլ ամանի մեջ իրար հետ նախապես հարած կաթնամթերքի տեսականին՝ կաթը, թթվասերն ու կաթնաշոռը: Բոլորն իրար խառնած ավելացնում ենք խմորի թասի մեջ ու հարում: Որպեսզի կաթնաշոռը լավ հարվի զանգվածին, նախապես այն առանձին հարեք կամ անցկացրեք մաղով:

Ավելացնում ենք նաև ձիթայուղը, խառնում ենք կրկին: Հիմա արդեն ալյուրի և սոդայի ժամանակն է: Խառնում ենք իրար ու մաղելով ավելացնում խմորի վրա: Խառնում ենք ու զանգվածը բաժանում երկու հավասար մասերի: Մի մասը կլինի սրճային, մյուսը՝ շոկոլադային:

Մի խմորի մեջ լցնում ենք  70 g եռման կաթի մեջ նախապես լուծված սուրճը, բարակ շիթով լցնում ենք խմորի մեջ ու խառնում այն: Վերջ, սրճային մասը պատրաստ է:

Մյուս մասի մեջ էլ ավելացնում ենք 3-4 ճ գդալ կակաո՝ ձիթայուղով բացված: Դրանից հետո ավելացնում ենք 2 լիքը ճ գդալ կոնյակ ու մի քանի ճ գդալ ևս ձիթայուղ:

 

Խմորի երկու մասերն արդեն պատրաստ են: Հերթով թխում ենք նախապես 220 աստիճան տաքացած ջեռոցում մինչ պատրաստ լինելը:

Շերտերն իրար ենք միացնում կրեմով:

Կրեմ

Կրեմը պատրաստելու համար ամանի մեջ լցնում ենք երեք դեղնուց, մի լիքը բաժակ շաքարավազ, երեք ճ գդալ օսլա: Խառնում ենք: Ստացվե՞ց: Իհարկե, ոչ: Դրա համար վրան մի քիչ կաթ ենք ավելացնում ու խառնում (կաթի ջերմաստիճանն այստեղ կապ չունի): Խառնելուց հետո այս զանգվածի վրա բարակ շիթով լցնում ենք 400 գ եռման, հենց նոր կրակից վերցված կաթ: Բարակ շիթթով լցրեք ու արագ դրեք կրակին, եփեք մինչ պնդանալը: Սառելուց հետո առանձին հարում ենք 150 գ կարագ, վրան գդալ-գդալ ավելացնում ենք եփովի կրեմն ու շարունակում հարել: Վերջ, կրեմը ևս պատրաստ է: Ես կրեմի զանգվածին երկու ճ գդալ կակաո եմ ավելացրել, բայց դա, իհարկե, ըստ ցանկության: Կարող եք պատրաստել ուղղակի խտացրած կաթ+կարագ կրեմ:

 

Շերտերն իրար ենք միացնում կրեմով ու զարդարում՝ ինչպես ցանկանանք: Ես իմ շոկոլադասեր տղաների պատվերով ջնարակապատել եմ:

 

Ջնարակի բաղադրատոմսը կարող եք գտնել  woman.am-ի խոհանոցում.  ես մանրամասն նկարագրել եմ իմ փայլուն ջնարակի բաղադրատոմսն ու պատրաստման ընթացքը:

Ահա և վերջ:

Պատմությունն այստեղ, սակայն, չի ավարտվում:

Մինչ նոր քաղցր պատմություններ: