Համեղ թխվածքի տեսականին woman.am-ում արդեն մեծացել է: Բայց մենք նոր առաջարկները շարունակում ենք:

Տաղանդաշատ Աննա Ամոյանի հերթական իմպրովիզ- հեղինակային գլուխգործոցն եմ առաջարկում փորձել:

Եկեք մեր խոհանոց: սկսում ենք:

Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են

Խմորի համար

8 ձու

2 բաժակ շաքարավազ

3 ճ գդալ կոնյակ

3 ճ գդալ մեղր

2 թեյի գդալ սոդա

3-3.5 բաժակ ալյուր

 

Կրեմի համար

250  գ կարագ

2 տուփ եփած խտացրած կաթ

2  ճ գդալ կոնյակ

1 տուփ վանիլին

 

Հա, չմոռանամ հիշեցնել, որ տաղանդավոր հայ տնտեսուհիների իմ կողմից մշակած, կամ իմ պատրաստած ու հեղինակային տարբեր բաղադրատոմսերի տեսականուն կարող եք ծանոթանալ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խմբում:

 

Հարմար մեծ թասի մեջ հարում ենք ձուն այնքան, մինչ փրփրի, դրանից հտո ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում հարել մինչ թեթև զանգված ստացվի: Աննան տեղեկացնում է, որ  շատ քաղցր չեք սիրում, շաքարավազի քանակը կես բաժակով կարող եք պակասեցնել:

Շաքարավազից հետո հարում ենք ու մնացած բաղադրիչներն ավելացնում  ըստ հերթականության: Սոդան ավելացնում ենք ալյուրի հետ միասին:

Եթե չգիտեք ինչու սոդան պետք չէ մարել, ինչպես այն օգտագործել և այլն, կարդացեք  Իդեալական խմորի գաղտնիքները նյութը՝ woman.am –ի խոհանոցային էջերում:

Խմորը բաժանում ենք երեք հավասար մասերի, քսում ենք յուղաթղթի վրա և թխում նախապես 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:

Պատրաստի շերտերը դուրս ենք բերում նախապատրաստված սրբիչի կամ որևէ հարմար ցանցի վրա, թողնում ենք հովանան:

 

Անցանք կրեմին

Կրեմի համար սենյակային ջերմաստիճանի կարագը մի քանի րոպե հարում ենք վանիլինի հետ միասին, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք խտացրած կաթն ու շարունակում հարել: Վերջում ավլացնում ենք կոնյակը, շատ քիչ հարում ենք, և վերջ, կրեմը պատրաստ է:

 

Հավաքում ենք խմորեղենը

 

Արդեն հովացված շերտերը միացնում ենք կրեմով և զարդարում ըստ ճաշակի կամ տրամադրության:

Աննան այն կրեմից ավելացած կես տուփ խտացրած կլաթը լավ հարել է ու քսել՝ որպես վերջին ձևավորևման շերտ, որի վրա շաղ է տվել կտրատված ընկույզ: