Արդյո՞ք ամուսնությունը միշտ ունեցել է միևնույն սահմանումը: Ամուսնության ինստիտուտը եղել է մշտական էվոլյուցիայի գործընթացում:
Զույգերի միավորումը սկսվել է դեռևս քարե դարում, երբ մարդիկ ցանկանում էին կազմակերպել և վերահսկել իրենց սեռական կյանքը:
Ամուսնության գաղափարը, որպես տղամարդու և կնոջ ռոմանտիկ միավորում, զարգացել է ավելի ուշ:

Ե՞րբ են մարդիկ ամուսնացել

Առաջին ամուսնությունը և հարսանեկան արարողությունը գրանցվել է 4.000 տարի առաջ Միջագետքում:
Անտիկ աշխարհում ամուսնությունը ծառայում էր որպես իշխանության պահպանման միջոց: Արքաներն իրենց աղջիկներին ամուսնացնում էին, որպեսզի մեծ հողատարածքներ ձեռք բերեին և դաշինքներ կնքեին:
Ամուսնության նպատակը օրինական ժառանգներ ունենալն էր:

Ե՞րբ  են զույգերն առաջին անգամ եկեղեցում ամուսնացել

Հին Հռոմում զույգերն ամուսնանում էին կայսերական օրենքներով: Կայսրության փլուզումից հետո 5-րդ դարում եկեղեցին ամուսնությունը համարում էր սուրբ միություն:
16-րդ դարում առաջին անգամ քահանայի և վկաների ներկայությամբ զույգերն ամուսնացան եկեղեցում՝ ստանալով Աստծո օրհնությունը:

Ի՞նչ դեր ուներ սերը

Ամուսնությունը շատ լուրջ քայլ էր՝ հիմնված նուրբ զգացմունքների վրա:  Անցյալում ամուսնությունը դիտվում էր որպես տղամարդու և կնոջ ուղղակի միավորում:
12-13-րդ դարերում նկատվում էին սիրո մասին գաղափարների թույլ դրսևորումները: Իսկ արդեն 18-րդ դարում ամուսնության համար զույգերը կարևորում էին սերը:

Ինչպե՞ս փոխվեց ամուսնությունը 20-րդ դարում

19-20-րդ դարերում կանանց իրավունքների համար մղվող պայքարները լայն տարածում ստացան: Միևնույն ժամանակ, ամուսնության գաղափարն ամբողջովին փոխվեց:
Զույգերն արդեն կարող էին որոշել՝ քանի երեխա ունենալ, կամ ընդհանրապես չունենալ:
Եթե նրանք երջանիկ չէին, կարող էին բաժանվել և նոր կյանք սկսել: Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն էր՝ հիմնված սիրո, համերաշխության և երջանկության վրա: