7 նշան այն մասին, որ տղամարդուն դուր ես գալիս

Տղամարդիկ խորհրդավոր էակներ են, ուստի երբեմն  նախընտրում են չխոսել իրենց զգացմունքների մասին: Կնոջը պարզապես  մնում է գուշակել՝ դու՞ր է գալիս տղամարդուն թե՝ ոչ: Իսկական տղամարդը պետք է վերահսկի իրեն և կայունության մոդել լինի:  Կնոջ մոտ հետաքրքրություն առաջացնելու համար ուժեղ սեռի ներկայացուցիչներն առաջնորդվում են  հենց այս կարծրատիպով: «Դու՞ր եմ գալիս նրան, թե՝ ոչ», ահա այս հարցի պատասխանը կարելի է գտնել ոչ միայն բառերի, այլ նաև  տարբեր նշանների միջոցով:

«Միգուցե». Եթե առաջին հանդիպմանը տղամարդն անընդհատ ուղղում է փողկապը կամ դիպչում  պարանոցին և մազերին, ապա դուք միանշանակ նրան հետաքրքրում եք: Սակայն, այդ հետաքրքրությունը միգուցե կապված չէ նրա սեքսուալ մտադրությանների հետ, այլ ուղղակի նրան հաճելի է լսել  ձեր պատմությունները:

«Ես չեմ ստում». Եթե զրույցի ընթացքում տղամարդը  չի թաքցնում իր ձեռքի ափերը, այլ ընդհակառակը, ցուցադրում է դրանք և վեր բարձրացնում, ապա նա անկեղծ է:

«Ես ուզում եմ ավելի մոտ լինել». Եթե տղամարդը փորձում է ավելի մոտ լինել ձեզ, շրջվում է ձեր ուղղությամբ և հենվում, ապա նրան հետաքրքրում եք, և նա ցանկանում է «խախտել»  ձեր միջև թույլատրելի հեռավորությունը:

«Կուզեի գրկել».  Եթե շփման ժամանակ տղամարդը միաժամանակ տարածում է  ձեռքերը, ապա, նա, ամենայն հավանականությամբ, գրկելու ցանկություն ունի:

«Դու ինձ դուր ես գալիս». Տղամարդու կողմից յուրաքանչյուր հպում  կարող է շատ բան բացահայտել նրա մտադրությունների մասին: Եթե ձեռք սեղմելիս նրա ափը վեր է բարձրանում, ապա նա պատրաստ է հնազանդվել սիրելիին, իսկ եթե երկու ափերը սեղմում է իրար, նա այդպես արտահայտում է իր անկեղծությունն ու ընկերասիրությունը: Եվ վերջապես, երբ դիպչում է ձեր ձեռքին կամ արմունկին, ապա նա համակրում է ձեզ:

«Ես ուզում եմ դուր գալ քեզ». Կնոջ հետ հարաբերություններ ստեղծելիս տղամարդը սկսում է մտածել  իր արտաքինի մասին: Հանկարծ նա հիշում է, որ չի սանրել մազերը, կոստյումի վրա հետքեր կան, իսկ ավելորդ քաշի  խնդիրը դեռ չի լուծվել:

«Ես ցանկանում եմ քեզ». Երբ տղամարդը կանգնած է՝ ձեռքերն ազդրերին կամ գոտկատեղին, իսկ նստած դիրքում ձեռքերով բռնել է գոտին, ապա նա ցույց է տալիս, որ ցանկանում է կնոջը, և  փորձում է  նրա ուշադրությունը գրավել:

Leave a Comment