Անակնկալով կեքսեր

536

Սերը կփրկի աշխարհը: Ճշմարիտ է ասված: Սիրո կարևորության գիտակցումից է, որ տարբեր մշակույթներ ու կրոններ ունեն իրենց սիրո հովանավոր աստվածն ու նրա հետ կապված տարատեսակ ավանդույթներ:
Կաթոլիկները նշում են սուրբ Վալենտինի տոնը, որը սիրահարների հովանավոր աստվածն է: Օրվա առթիվ սիրահար զզույգերը միմյանց սրտի տեսքով բացիկներ ու զանազան նվերվեր են մատուցում:

Մեր Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, ով սիրահարների, ամուսնացած զույգերի ու առհասարակ ընտանիքի հովանավոր աստվածն է: Այդ օրը սիրահարները միմյանց նույնպես փոքրիկ նվերվեր ու քաղցրեղեն են նվիրում:
Չնայած, որ Վալենտինի տոնը Առաքելական եկեղեցուն չի պատկանում, բայց, հաշվի առնելով երիտասարդության կողմից մեծ հետաքրքրությունը այս տոնի նկատմամբ, առաջարկում ենք օրվա առթիվ գեղեցիկ անակնկալ պատրաստել սիրելիների համար: Այս հարցում մեզ այսօր կօգնի իսկական հայուհի, գեղեցկուհի Նաիրա Գևորգյանը:
Բոլորդ հավաքվեք խոհանոցում, սկսում ենք պատրաստել անակնկալով կեքսերը:

Նախ թասի մեջ հարկավոր է կոտրել 4 ձու և հարել այն մեկ բաժակ շաքարավազի հետ: Այնուհետև հարկավոր է ավելացնել 100 գ սերուցք կամ ցանկության դեպքում թթվասեր: Ի դեպ, Նաիրան այս նկարում պատկերված կեքսերը հենց սերուցքով է պատրաստել: Բաղադրիչները լավ խառնելուց հետո ավելացնում ենք նաև 150 գ ձեթ և 100 գ նախապես հալեցված ու սառած մարգարին: Մի լավ խառնում ենք այս ամենն ու մաղելով ավելացնում 2 բաժակ ալյուրը՝ մեկ թեյի գդալ փխրեցուցիչի հետ միասին:
Ստանում ենք համասեռ խմոր:

Այժմ եկավ եմնահետաքրքիր պահը: Պետք է պատրաստենք սրտիկները:
Նախ խմորի կեսից պակաս մի հատված վերցնում ենք ու առանձին թխում: Մյուս մասը մեզ հանգիստ սպասում է թասում:
Թխելուց հետո խմորը փշրում ենք, ավելացնում մեկ ճաշի գդալ դեռ չթխված խմորից, մի ճաշի գդալ սովորական ջուր ենք ավելացնում, ավելացնում ենք նաև որևէ սննդային ներկ, ցանկալի է, որ լինի կարմիր կամ վարդագույն, լավ հունցում ենք զանգվածն ու ստանում պլաստիլինի պես փափուկ զանգված: Որևէ կաղապարով սրտիկներ ենք ստանում այս զանգվածից, ինչպես, օրինակ, մաստիկայից կամ պլաստիլինից ենք պատրաստում:
Կեքսի կաղապարի մեջ մի գդալ լցնում ենք սպիտակ խմորից, վրան զգուշորեն տեղավորում ենք մեր ստացած սրտիկը, կանգնեցնում ենք, որ ստացվի նկարի պես: Այնուհետև զգուշորեն լցնում ենք մնացած խմորն այնպես, որ սրտիկը ծածկվի:
Կեքսերը թխում ենք 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Պատրաստի և արդեն սառած կեքսերը կարող եք զարդարել ինչպես կամենաք: Նաիրան ձևավորել է հարած սերուցքով և թեմային համապատասխան դեկորներով:

Իսկական սիրահարների համար տոն է յուրաքանչյուր օրը՝ անկախ ամսաթվից: Սիրեք և եղեք սիրված:  Woman.am-ն էլ կօգնի ձեզ հիացնել ձեր սիրելիներին ու մատուցել գեղեցիկ ու համեղ անակնկալներ:

#jobs in armenia