Մեր սիրելի Նաիրա Նիկոյանն առաջարկում է այս գարնանային տոներին պատրաստել ցիտրուսային համեղ տորթ: Ինձ դուր եկավ առաջարկը, իսկ ձե՞զ:
Տիկին Նաիրան ահա այսպես գեղեցիկ թխել է և հյուրասիրում է, համեցեք մեր խոհանոց:
Իսկ եթե որոշեցիք թխել, ուրեմն միացեք: Սկսեցինք: Մեզ անհրաժեշտ է
Խմորի համար
6 ձու
400 գ թթվասեր (երկու գդալ վերցնում ենք՝ կրեմի համար)
1 թեյի գդալ սոդա
1 սուրճի բաժակ ձիթայուղ
1 մեծ կիտրոնի հյութ
1 ,կիտրոնի կեղևը՝ մանր քերած
Մոտ 4 բաժակ ալյուր
Կրեմի համար
300 գ կարագ
1 բաժակ շաքարավազ
1կիտրոնի հյութ
1 կիտրոնի քերած կեղև
Եփովի կրեմի համար
2 ճ գ թթվասեր
1.5 բաժակ ջուր
4 ճ գդալ ալյուր
Չենք մոռանում, որ հարցեր ունենալու և առհասարակ իմ մյուս հրապարակած,. կամ իմ պատրաստած տեսականու բաղադրատոմսերին ծանոթանալու համար կարող եք այցելել իմ ֆեյսբուքյան խումբ՝ Arusyak Hokhikyan’s group:
Սկսեցինք:
Հարում ենք սենյակային ջերմաստիճանի ձվերը՝ քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը: Թեթև զանգված ստանալուց հետո ավելացնում ենք կրկին սենյակային ջերմաստիճանի թթվասերն ու ձիթայուղը ու խառնում կամ հարում: Ավելացնում ենք նաև կիտրոնի կեղևն ու քամած հյութը: Եթե շատ կիտրոնային համի սիրահար չեք, կարող եք պակասեցնել կիտրոնի քանակը: Վերջում ավելացնում եքն սոդան և ալյուրն ու ստանում թույլ, քսվող խմոր:
Խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի, քսում յուղաթղթին ու թխում նախապես 180-200 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ պատրաստ լինելը: Ստուգեք չոփիկով:
Անցանք կրեմին
300 գ սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք մինչ սպիտակելը՝ քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը: այնուհետև ավելացնում ենք կիտրոնի հյութ, կեղևի քերուկը և վանիլին՝ ըստ ճաշակի: վերջում ավելացնում ենք նախապես եփված ու արդեն սառած եփովի կրեմը: Եփովի կրեմը կարագով մասին ավելացնում ենք քիչ-քիչ, որ չկտրվի: Երկու մասերը պետք է լինեն նույն ջերմաստիճանի, հակառակ դեպքում կրեմի կտրվելու հավանականությունը կմեծանա:
Եփովի կրեմը պատրաստում ենք այսպես.
2 ճ գդալ թթվասերը, 1.5 բաժակ ջուրը, 4 ճ գդալ ալյուրը լավ խառնում ենք, ստանում համասեռ զանգված, անյնուհետև եփում ենք մինչ պնդանալը:
Ահա և վերջ: Մնում է թխված ու հովացած շերտերն իրար միացնենք կրեմով ու ձևավորենք: Կարելի է ձևավորել թեմային համապատասխանա՝ ցիտրուսներով կամ ինչպես կկամենաք: Տիկին Նաիրան ահա գլխավոր լուսանկարում առաջարկում է իր տարբերակը, գեղեցի՜կ է…
Մինչ նոր համեղ հանդիպումներ՝ woman.am-ի խոհանոցում:




