3 պատճառ, որոնք բացատրում են, թե ինչու են կանայք ավելի երկար ապրում, քան տղամարդիկ

0
37

Վիճակագրական տվյալներն ամբողջ աշխարհում վկայում են, որ կանանց կյանքի միջին տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը: Գիտնակաները փորձում են բացահայտել, այն մեխանիզմները, որոնք ընկած են այս փաստի հիմքում: Ահա այն հիմնական պատճառները, որոնք օգնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մի քանի տարով երկարեցնել իրենց կյանքը:

  1. Կանանց ինքնապահպանման բնազդն առավել զարգացած է, քան տղամարդկանցը: Սրա հիմքում նախնադարյան մարդու ապրելակերպն է. ինչպես հայտնի է, մեր նախնիները բաժանել են կենցաղային դերերն ու պարտականությունները, որպեսզի կարողանան գոյատևել: Այսպիսով՝ տղամարդիկ պետք է որս անեին, ինչպես նաև կռվեին տարատեսակ թշնամիների և կենդանիների հետ՝ պաշտպանվելու նպատակով: Իսկ կանայք պարտավոր էին մնալ քարանձավում և մեծացնել իրենց երեխաներին: Արդյունքում ձևավորվել են մի շարք բնազդներ, որոնք, գենետիկորեն ժառանգվելով, հասել են մինչև մեր օրերը: Տղամարդիկ հակված են ռիսկի դիմել, չեն վախենում խնդրահարույց իրավիճակներից, այնինչ կանայք կարևորում են ապահովության և կայունության զգացումը, և առավել զուսպ են ռիսկային քայլերում:
  2. Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք չափազանց կարևորում են իրենց արտաքին տեսքը, մշտապես ձգտում են գեղեցիկ և խնամված լինել: Գեղեցիկ լինելու առաջին նախապայմանը առողջությունն է: Այս նպատակով կոսմետիկ միջոցների կիրառումից բացի, նրանք պետք է հետևեն իրեց սննդակարգին, օգտագործեն թարմ և օգտակար մթերքներ, խուսափեն վնասակար սովորույթներից, ինչպես նաև զբաղվեն սպորտով: Տղամարդիկ ևս ձգտում են առողջության և գեղեցկության, սակայն այս հարցում նրանք հիմնականում առանձնապես սկզբունքային չեն, իսկ վնասակար սովորությունների (ծխելու, ալկոհոլի օգտագործման և այլն) հարցում գերազանցում են կանանց:
  3. Գաղտնիք չէ, որ կանայք շատ ավելի էմոցիոնալ են, քան՝ տղամարդիկ: Կանայք կարող են հուզվել ամենաչնչին առիթի դեպքում կամ շատ բուռն արձագանքել որևէ իրադարձության: Այս առումով թվում է, թե տղամարդիկ ավելի հավասարակշռված են և ռացիոնալ: Սակայն իրականում նրանք ևս ունենում են խորը ապրումներ: Երկու սեռերի տարբերությունը ոչ թե էմոցիաների ծավալի, այլ դրանց արտահայտման մեջ է: Կանայք ազատ են իրենց հույզերն արտահայտելու հարցում և միանգամից հակազդում են բացասական ազգակներին: Տղամարդիկ հակված են ներփակման՝ ուժեղ հույզերի առկայության պարագայում: Նրանք վստահ են, որ կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները և այլ մարդկանց հետ կիսվելու կարիք չունեն: Այսպիսի դիրքորոշումը հանգեցնում է նյարդային համակարգի ոչ ճիշտ աշխատանքին, ինչն էլ իր դրսևորումն է ունենում տարատեսակ հիվանդությունների տեսքով:

Հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան