Advertisementjobs.am

Մարդկային պատմության մեջ կանայք և տղամարդիկ ապրել են սոցիալական այնպիսի աշխարհներում, որտեղ մինչև ամուսնությունը կինը շփվել է միայն կնոջ հետ, իսկ տղամարդը` միայն տղամարդու հետ:

Շատ դեպքերում նույնիսկ ամուսնությունից հետո կանայք և տղամարդիկ շարունակել են ապրել առանձին սոցիալական կյանքով: 20-րդ դարի վերջին, երբ կանայք բուհական համակարգ և աշխատաշուկա մուտք գործեցին, արդեն նկատվում էին կին-տղամարդ ընկերության թույլ դրսևորումները:

100 տարի անց հետազոտողները դեռ ցանկանում են պարզել` արդյո՞ք կնոջ և տղամարդու միջև կարող է ընկերություն լինել:

Վինսկոնսինի համալսարանի հետազոտողները 88 կին-տղամարդ զույգերի շրջանում փորձ են կատարել: Հետազոտության մասնակիցներին խնդրեցին չմիջամտել քննարկումներին և մնալ լաբորատորիայում: Այնուհետև նրանց առանձնացրել են և հարցեր տվել հակառակ սեռի ընկերների հանդեպ ունեցած ռոմանտիկ զգացմունքների մասին: Հետազոտության ընթացքում պարզվեց, որ տղամարդ-ընկերների հանդեպ կանայք ոչ մի ռոմանտիկ զգացմունք չունեն, փոխարենը նրանց ընկալում են որպես հավատարիմ ընկերներ, մինչդեռ տղամարդիկ զգացմունքներ են տածում իրենց կին-ընկերների հանդեպ և մտածում են, որ իրենց զգացմունքները փոխադարձ են:

kin ev txamard

Կանայք կարծում են, որ տղամարդ-կին ընկերությունը հնարավոր է, մինչդեռ տղամարդիկ գաղտնի հույսեր են փայփայում, որ իրենց ընկերությունը կվերածվի ռոմանտիկ հարաբերությունների: Ուսումնասիրությունները հնարավորություն են  տալիս գիտական բացատրություն գտնել «ընկերություն» հասկացության վերաբերյալ:

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են ընկալում կին-տղամարդ ընկերությունը:

Եթե ընկերներից մեկը սիրահարված է մյուսին, ապա ամեն բան ավելի է բարդանում: Այս երևույթը ծանոթ է շատ կանանց և տղամարդկանց, քանի որ կին-տղամարդ ընկերության ընթացքում սերը  չի բացառվում:

Հաճախ սիրուց բացի նրանցից մեկի  մոտ առաջանում է սեռական ցանկություն, և նա իրեն մեղավոր է զգում:  Ընկերությունը կարծես տառապանք է դառնում:

Կանայք և տղամարդիկ չեն կարող ընկերներ լինել նաև այն դեպքում, երբ նրանցից մեկն ունի խանդոտ զուգընկեր: Այսպիսով, տղամարդու և կնոջ ընկերության հնարավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ իրավիճակից և անհատի բնավորությունից: