Խոզի միս ջեռոցում

0
166
Խոզի միս ջեռոցում
Advertisementjobs.am

Խոզի մսի պատրաստման մի եղանակ մայրիկի բաղադրատոմսերից։

Բաղադրիչներ՝

խոզի միս (ազդրի կամ վզի մասից ) – 3-4 կգ,

սխտոր – 2-3 ատամիկ,

աղ, սև և կարմիր պղպեղ,

դափնու տերև, բուրավետ հատիկ պղպեղ

Պատրաստում՝

Խոզի միսը մինչև եփելը մի քանի ժամ թողնել աղաջրում:

Ջրից հանել, սուր դանակով ծակծկել: Երևացող կողմը թողնել անվնաս, այդպես ավելի գեղեցիկ կստացվի:

Սխտորը բարակ շերտերի բաժանել:

Մսի վրա դանակով խոռոչ բացել, տեղադրել դափնու տերևի մի կտոր, սխտորի մի շերտ, աղ, պղպեղ անել, հատիկ պղպեղ մտցնել խոռոչը:

Աղն ու սև, կարմիր պղպեղները կարելի է խառնել նախապես:

Թողնել մի կես ժամ, ապա փայլաթիթեղով փաթաթել միսը, դնել 170 աստիճան ջեռոցի մեջ և եփել 3-4 ժամ: Երբ միսը գրեթե պատրաստ լինի,փայլաթիթեղը բացել, թողնել որ միսը կարմրի՝ ջեռոցում ջերմաստիճանը դարձնելով 200 աստիճան:

Ապա հանել, հեռացնել փայլաթիթեղը, բարակ շերտերով կտրատել և մատուցել որևէ սուոսի հետ, օրինակ՝ կերոլյան սոուսի։

Անուշ լինի 🙂