Համեղ թխվածքի տեսականին woman.am-ում արդեն մեծացել է: Բայց մենք նոր առաջարկները շարունակում ենք:
Տաղանդաշատ Աննա Ամոյանի հերթական իմպրովիզ- հեղինակային գլուխգործոցն եմ առաջարկում փորձել:
Եկեք մեր խոհանոց: սկսում ենք:
Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են
Խմորի համար
8 ձու
2 բաժակ շաքարավազ
3 ճ գդալ կոնյակ
3 ճ գդալ մեղր
2 թեյի գդալ սոդա
3-3.5 բաժակ ալյուր
Կրեմի համար
250 գ կարագ
2 տուփ եփած խտացրած կաթ
2 ճ գդալ կոնյակ
1 տուփ վանիլին
Հա, չմոռանամ հիշեցնել, որ տաղանդավոր հայ տնտեսուհիների իմ կողմից մշակած, կամ իմ պատրաստած ու հեղինակային տարբեր բաղադրատոմսերի տեսականուն կարող եք ծանոթանալ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան խմբում:
Հարմար մեծ թասի մեջ հարում ենք ձուն այնքան, մինչ փրփրի, դրանից հտո ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում հարել մինչ թեթև զանգված ստացվի: Աննան տեղեկացնում է, որ շատ քաղցր չեք սիրում, շաքարավազի քանակը կես բաժակով կարող եք պակասեցնել:
Շաքարավազից հետո հարում ենք ու մնացած բաղադրիչներն ավելացնում ըստ հերթականության: Սոդան ավելացնում ենք ալյուրի հետ միասին:
Եթե չգիտեք ինչու սոդան պետք չէ մարել, ինչպես այն օգտագործել և այլն, կարդացեք Իդեալական խմորի գաղտնիքները նյութը՝ woman.am –ի խոհանոցային էջերում:
Խմորը բաժանում ենք երեք հավասար մասերի, քսում ենք յուղաթղթի վրա և թխում նախապես 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Պատրաստի շերտերը դուրս ենք բերում նախապատրաստված սրբիչի կամ որևէ հարմար ցանցի վրա, թողնում ենք հովանան:
Անցանք կրեմին
Կրեմի համար սենյակային ջերմաստիճանի կարագը մի քանի րոպե հարում ենք վանիլինի հետ միասին, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք խտացրած կաթն ու շարունակում հարել: Վերջում ավլացնում ենք կոնյակը, շատ քիչ հարում ենք, և վերջ, կրեմը պատրաստ է:
Հավաքում ենք խմորեղենը
Արդեն հովացված շերտերը միացնում ենք կրեմով և զարդարում ըստ ճաշակի կամ տրամադրության:
Աննան այն կրեմից ավելացած կես տուփ խտացրած կլաթը լավ հարել է ու քսել՝ որպես վերջին ձևավորևման շերտ, որի վրա շաղ է տվել կտրատված ընկույզ:



