Մանանեխի (Горчица) պատրաստման եղանակը մայրիկի բաղադրատոմսերից.
Բաղադրիչներ՝
Մանանեխի փոշի 4 ճաշի գդալ,
աղ, շաքարավազ կես թեյի գդալ,
քացախ կես թեյի գդալ,
ձիթայուղ կես թեյի գդալ։
Պատրաստման եղանակ՝
Փոշի մանանեխի վրա ավելացնել եռացրած-սառացրած ջուր այնքան, մինչև դառնա թթվասերի թանձրության զանգված:
Լավ խառնել զանգվածը, թողնել 24 ժամ:
Դրանից հետո վրայի ավելացած ջուրը թափել, ավելացնել մի քիչ աղ, շաքարավազ, քացախ, ձիթայուղ: Նորից լավ խառնել ու փակ տարայով պահել:
Բարի ախորժակ



