Շոկոլադե տորթ կակաոյով

Շոկոլադե տորթ կակաոյով մայրիկի բաղադրատոմսերից 🙂

Անհրաժեշտ բաղադրամասերը.

  • Ալյուր՝ 2,5 բաժակ
  • Փոշի կակաո՝ 3,5 ճ/գ
  • Կարագ՝ 300գր.
  • Ձու՝ 5 հատ
  • Շաքարավազ՝ 1,5 բաժակ
  • Փխրեցուցիչ՝ 1,5 ճ/գ
  • Եփած խտացրած կաթ՝ ըստ ճաշակի
  • Սոդա

Պատրաստման եղանակը՝

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել նախապես հալեցրած կարագը, այնուհետև ալյուրը, սոդան և փխրեցուցիչը:

Կակաոն եփել ու ավելացնել խմորին: Թուղթը բուսական յուղով պատել, վրան լցնել խմորն ու եփել 150 աստիճանով 25-30 րոպե: Տորթի բոլոր կողմերին քսել եփած խտացրած կաթ:

Ցանկության դեպքում տորթը կարող եք զարդարել հատապտուղներով:

Անուշ լինի 😉