Փախլավա

Փախլավայի պատրաստում մայրիկի բաղադրատոմսերից

Բաղադրիչներ`

կարագ կամ մարգարին – 500 գ,
թթվասեր – 600 գ,
ալյուր – 5 բաժակ,
սոդա – 1 թ. գդ.

միջուկի համար՝

ընկույզ կտրատած – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
դարչին – 0.5 թ.գդ.,
ձու – 1 հատ,
մեղր – 1 բաժակ

Պատրաստման եղանակ՝

Կարագը խորանարդիկների բաժանել: Ալյուրը մաղել, լցնել սեղանի վրա: Կարագի խորանարդիկները լցնել ալյուրի վրա և դանակներով կտրատել, խառնել:
Ձեռքերով խմորին չդիպչել: Խառնել այնքան, որ խառնուրդը նմանվի խոնավ ալյուրի, շատ փոքր գնդիկներով: Զանգվածի մեջ փոս անել:
200 գ թթվասերին
1/3 թ. գդ. սոդա խառնել, երբ թթվասերը բարձրանա, լցնել ալյուրի վրա: Կրկին դանակներով խառնել մինչև համասեռ դառնալը:
Եվս 200 գ թթվասեր 1/3 թ. գդ. սոդայի հետ խառնել, լցնել խմորի վրա:
Երբ խմորը նորից միատարր դառնալ, լցնել թթվասերի վերջին բաժինը: Փափուկ խմոր կստացվի: Այն ձեռքերով թույլ սեղմել, գունդ անել, կիսել:
Ամեն գունդը բացել, 25 գ կարագ քսել, ծրարաձև ծալել, դնել սառնարան երկու ժամով:
Նույն ձևով բացել երկրորդ գունդը, դնել սառչելու:
Երկու ժամ անց խմորը հանել, բացել, քսել 25-ական գր կարագ, ծրարաձև ծալել, նորից դնել սառնարանի մեջ:
Լավ կլինի, եթե խմորը ողջ գիշեր մնա սառնարանում:
Միջուկի համար երկու բաժակ ընկույզ կտրատել, խառնել շաքարավազի, դարչնի և ձվի սպիտակուցի հետ:
Խմորներից մեկը, որն ավելի փոքր և անհարթ կլինի, բացել տապակի չափով: Վրան լցնել ընկույզով միջուկը, համաչափ տարածել:
Բացել համեմատաբար մեծ խմորի գունդը, դնել միջուկի վրա, եզրերն ամրացնել, որ միջուկը դուրս չգա:
Ձվի դեղնուցը հարել, քսել խմորի վրա:
Այնուհետև զգուշորեն կտրատել խմորը նախ ուղղահայաց գծով, ապա շեղ, որպեսզի ստացվեն փախլավաձև կտորներ:
Դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ, թխել, մինչև բարձրանա ու կարմրի:
Հանել, վրան լցնել մեղրը այնպես, որ բոլոր կտորների վրայով հոսի: Թողնել սառչի, կտրատել և մատուցել:

Անուշ լինի 🙂