Փափուկագույն հաց

Տնական հացի սիրահարները հաստատ կգնահատեն այս փափուկ ու շատ համեղ հացը:

Եթե պատրաստ եք, սկսենք թխել:

Մեկ բաժակ գոլից քիչ տաք ջրի մեջ լուծում ենք մեկ ճ գդալ խմորիչ  ու նույնքան շաքարավազ: Դնում ենք որևէ տաք տեղում: Բաժակի տակ ափսե ենք դնում, քանի որ խմորիչով զանգվածը լավ բարձրանալու դեպքում կթափվի բաժակից:

Փրփրելուց հետո արդեն շարունակում ենք:

Խմորի մեջ ավելացնում ենք 2-3 ճ գդալ բուսայուղ, խառնում ենք ու մաղելով ավելացնում 1 լիքը ճ գդալ աղն ու ալյուրը: Ալյուրի քանակն, ինչպես միշտ, չեմ գրում, քանի որչ ինքս էլ երբեք չեմ չափել. Նախընտրում եմ կողմնորոշվել աչքաչափով:

Եթե սկզբի համար դժվար կթվա այս տարբերակլով ալյուրի քանակը կողմնորոշվելը, ապա վստահ եղեք, որ ամեն հաջորդ անգամից ավելի կհմտանաք, ու հարցը ձեզ համար ևս կփակվի:

Ալյուրն ավելացնելուց հետո լավ հունցում ենք խմորը: Պետք է լինի ձեռքերին գրեթե չկպչող խմոր: Շատ պինդ չանեք: Վերջում պարբերաբար կարող եք ձեռքերին բուսայուղ քսել, որ ավելորդ ալյուր չօգտագործեք:

Լավ հունցելուց խմորիչով խմորներն ավելի էլաստիկ են դառնում: Դա հաշվի առեք,. Ինչ չենք կարող ասել սոդայով խմորների մասին, որոնք չեն սիրում, երբ երկար ենք հունցում:

Հունցված, էլաստիկ խմորը ծածկում ենք սրբիչով ու դնում տաք տեղում, որտեղ չկան միջանցիկ քամիներ: Դրանք բացասական են ազդում խմորիչով խմորների վրա:

Մոտ  40 ր անց մեր խմորը պատրաստ է թխվելու:

Բաժանում ենք գնդերի: Չափսն ու քանակը որոշեք ինքներդ: Տապակի կամ կաղապարի վրա խմորի գնդերը դնում ենք իրարից ամենաքիչը 2 մատ հեռավորության վրա: Անպայման հիշեք, որ մեր խմորը լավ բարձրանալու է, գնդերը կկպնեն: Եթե առանձին գնդեր ստանալ եք ցանկանում, ապա իրարից հեռավորությունը պետք է ավելի մեծ լինի:

Ահա և վերջ: Ջեռոցն արդեն տաք է: Մաքսիմում ջերմաստիճանով ենք թխելու:

Խմորիչով խմորները ես մշտապես թխում եմ ամենաքիչը 300-350 աստիճանով, որքան ինձ թույլ է տալիս իմ ջեռոցը:

Տապակի վրա մի 10 րոպե հանգստանալուց ու մի փոքր նորից ուռչելուց հետո խմորի վրա կարող եք քսել ձեթ, կամ հարած ձու ու վերջ, կարելի է դնել ջեռոցը:

Կարող եք քսել ուղղակի ջուր: Սա ևս թույլ չի տա, որ արտաքին շերտը չորանա: Կստանաք փափուկ մակերեսով փափուկագույն հացիկներ:

Պատրաստ լինելը ստուգեք, երբ խմորի երեսն արդեն լավ վարդագույն ստացած լինի:

Մեր համեղ, գեղեցիկ, կարմրաթուշիկ հացիկները պատրաստ են, կարող եք մատուցել ընթրիքը:

Մինչ նոր համեղ հանդիպումներ woman.am-ի էջերում: