Ամանորին ընդառաջ շատերին է տանջում ուտել-չգիրանալու հիմնախնդիրը: Ավանդական տնից տուն այցելությունները կարող են իսկական փորձություն հանդիսանալ ձեր կազմվածքի համար: Փորձելով օգնել մեր ընթերցողներին՝ մենք որոնեցինք համացանցում, հիշեցինք այն խորհուրդները, որոնք մենք են ստացել ժամանակին և ամփոփեցինք հիմնկականները այս հոդվածում:
Շատ քայլեք, արագ քայլեք
Ավանդական ամանորի տոները աչքի են ընկում նվազ շարժունությամբ: Համատեղելով դա ավելի ծավալուն սննդակարգի հետ՝ ավելցուկային կալորիաները երաշխավորված են: Փորձե՛ք այրել դրանք՝ ավելացնելով ֆիզիկական բեռնվածությունը: Հնարավորության դեպքում քայլե՛ք և քայլեք արագ: Խանութ իջնելիս, կամ ընկերոջը այցելելիս, եթե կարելի է չօգտվել տրանսպորտից, ապա անցե՛ք ճանապարհը ոտքով: Արագ քայլը կավելացնի ծանրաբեռնվածությունը և կայրի ավելորդ կալորիաների մի մասը: Շնչե՛ք խորը, որպեսզի թթվածինը բավարարի:
Մի՛ օգտվեք վերելակից
Աստիճաններ բարձրանալը ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացման և ավելորդ կալորիաներ այրելու ևս մեկ ընդունված միջոց է: Աստիճաններ բարձրանալիս նույնպես համապատասխանե՛ք շնչառությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Ամբողջ ամանորյա արձակուրդը չէ որ պետք է անցկացնել ուտելով

Այո, ամանորյա միջոցառումները կարևոր տեղ են զբաղեցնում հայկական մշակութային միջոցառումներում, բայց մի հատկացրե՛ք դրանց ձեր արձակուրդներն ամբողջությամբ: Վերջին օրերը փորձե՛ք անձկացնել քաղաքից դուրս, եթե գյուղում տուն ունե՛ք, այցելե՛ք, ձյուն մաքրե՛ք, ձնագնդիկ խաղացե՛ք, ձնեմարդ պատրաստե՛ք, վայելե՛ք Ձմռան բերկրանքը:
Մի՛ մոռացեք սպորտի մասին
Կարծիք կա, որ մարզվող մարդկանց համար մարզումների մեկ շաբաթյա բացթողումը համարժեք է մեկամսյա մարզումների կորստի: Եթե ամբողջ տարին մարզվել եք, բաց մի թողեք մարզումները այս տոներին: Ավելին, մարզվե՛ք ավելի ինտենսիվ, այրեք ավելորդ կալորիաները: Ամանորյա սնունդը կարող է նաև լավ շինանյութ դառնալ մկանների աճի համար:
Վերջին կտոր տորթը մի կերե՛ք

Թխվածքեղենը, թեև կարևոր մաս է կազմում Ամանորյա սեղանի, այնումանենայնիվ հասանելի է ամբողջ տարի և բնորոծ չէ միայն տոներին: Թղխավծքները, կոնֆետները, ժելեն և շաքարի բարձր պարունակությամբ այլ ուտեստները կարող են կազմել ամանորյա ավելորդ կալորիաների մեծ մասը: Փորձե՛ք չչարաշահել դրանք:
Հյու՞թ, թե՞ հանքային ջուր
Ամանորին, թերևս, շնորհավորանքներից հետո երկրորդ ամենահաճախ հնչողը «հյու՞թ, թե՞ հանքային ջուր» խոսքերն են: Եթե ցանկանում եք ուտել և չգիրանալ, ճիշտ պատասխանն է «հանքային ջուր»: Շաքարի բարձր պարունակությամբ աչքի են ընկնում բոլոր հիմնական զովացուցիչ ըմպելիքներն ու հյութերը: Այն ըմպելիքները, որոնք շաքար չեն պարունակում, պարունակում են փոխարինիչներ, որոնք թեև ուղղակիորեն չեն ազդում կալորիաների վրա, այնուամենայնիվ, առողջ սննդակարգի լավագույն բաղադրիչները չեն:
Կերե՛ք փոքր չափաբաժիններով

Փոքր չափաբաժինները ոչ միայն Ձեզ թույլ կտան օգտվել սեղանի ավելի շատ բարիքներից, այլև գուցե պահպանեն Ձեր բարի հարաբերությունները հյուրընկալողի հետ: Այնպես մի՛ արեք որ նրանք ամբողջ տարի հիշեն, թե ինչպես Դուք ըմբոշխնեցիք ամբողջ բուդը, իսկ դուք ամբողջ տարի ստիպված լինե՛ք առավոտյան վազքով զբաղվել
Պահպանե՛ք այս փոքրիկ հնարքները և դարձրե՛ք Ձեր ամանորյա տոներն ավելի հիշարժան: Թեև հյուրասիրությունը կարևոր է մեր մշակույթում, այնուամենայնիվ, անվերահսկելի ամանորյա սննդակարգը կարող է պատուհաս դառնալ Ձեր կազմվածքի և առողջության համար: Հավանեցի՞ք հնարքները. տարածե՛ք թող բոլորը տեսնեն:
Ուշադրություն. նյութը չի պարունակում բժշկական, սննադակարգի կամ ֆիզիկական ակտիվության հետ կապված ցուցումներ և կրում է զուտ տեղեկատվական և ոչ մասնագիտական բնույթ: Առողջական խնդիրների դեպքում դիմե՛ք բժշկի:




