“Կանայք սիրում են ականջներով՝ գեղեցիկ խոսքեր ու խոստումներ, խոստումներ…”

Այսպես են մեր մասին մտածում տղամարդիկ կամ ուղղակի այսպես ավելի հարմար է. ականջին շշնջացիր մի քանի սիրալիր խոսք, խոստացար արևային որևէ երկրում հանգիստ կամ ոսկյա այն ապարանջանը, ու վերջ, նա քոնն է…

Բայց, արի ու տես, որ ամեն բան այնքան էլ հեշտ չէ:

Կանայք սիրում են ուղեղով ու տրամաբանությամբ: Չզարմանաք:  Հնդկաստանի ՙՙՄիության՚՚ համալսարանի պրոֆեսորներն են պարզել:

Պարզվում է՝ նվերներ սիրող կանայք, իրականում այնքան էլ նվերները չեն սիրում, որքան դրանց ենթատեքստերը: Այսպես օրինակ, կանացի տրամաբանությամբ՝ որքան արժեքավոր ու լուրջ նվերի է պատրաստ տղամարդը, այնքան ավելի լուրջ ու հեռուն գնացող են նրա նպատակները: Չենք մառանում, որ կանայք կայունության ու հիմանվոր հարաբերությունների սիրահար ենք: …Նվիրիր ինձ աշխարհն ու ես կհամոզվեմ, որ կարևոր եմ քեզ համար…

Ահա և մեկ ապացույց:

Դեռ շատ հին ժամանակներից կանայք, ըստ սեռային դերաբաշխման, խնամել են կրակն ու երեխաներին, իսկ տան ու սնունդի մասին սովոր են եղել հույսը դնել տղամարդկանց վրա:  Ահա այսպիսի հարաբերությունների էլ բնազդային մակարդակով ձգտում են կանայք իրենց ողջ կյանքում: Դա է պատճառը, որ նրանք սովորաբար ընտրում են ուժեղ ու ապահով հենարան: Իսկ լուրջ ու մտածված նվերների, բնականաբար, ունակ են միայն ուժեղ ու ինքանվստահ տղամարդիկ: Սա էլ մյուս ապացույցը:

Կա կարևոր մի բան ևս: Կանայք, ըստ հոգեբանների,  ենթագիտակցորեն կարծում են, որ որքան մեծ են տղամարդու կողմից արված նվերները, այքան նա դժվարությամբ կբաժանվի իրենցից: Ներդրման քաղաքականությունն է. որքան մեծ է ներդրումը, այնքան դժվար է հրաժարվել  ձեռնարկած բիզնեսից: Այս դեպքում ներդրումը նվերներն են, բիզնեսն էլ հարաբերությունները, որոնց մեջ կատարվել է այդ ներդրումը: Տրամաբանական է, այդպես չէ՞:

Երբեմն էլ, տղամարդիկ, չկողմնորոշվելով՝ ինչ նվիրել սիրելիին, նվիրում են գումար կամ նվեր-քարտ: ՛՛Կանայք սիրում են վազել խանութներով, դա նրանց հաստատ դուր կգա՛՛: Որքան էլ վստահությունը մեծ լինի, սա ևս միանշանակ չէ: Հիմնականում սա որքան ոգևորում, նույնքան էլ հիասթափեցնում է կանանց: Նման վերաբերմունքը նրանց կողմից ընկալվում է որպես նվեր ընտրելու պարտականությունից ՙգլուխն ազատելու՚ ձգտում, ստացվում է՝ սիրելի տղամարդը  ժամանակ չի տրամադրել, ընտրել է հեշտ ճանապարհը: Դեղի՛ն քարտ:

Ենթագիտակցական մղումը դեպի նվերները, փաստորեն, ապացուցեցինք ու հիմնավորեցինք:

Սակայն գոյություն ունի նաև տղամարդկանց նվերների մղելու քաղաքականություն: Ամեն բան ավելի քան պարզ է: Դու ինձ խոստացիր հանգիստ որևէ արևային երկրում, և ես կլինեմ սիրալիր ու փափուկ՝ ինչպես սիրում ես: Իսկ թե երկար ժամանակ ինձ ՛՛երես չտաս՛՛ նվերներով,  քեզ կդիմավորեմ գզգզված մազերով ու սառը. դու դրան արժանի ես: Կարմիր քա՛րտ:

Ի վերջո, ինչ է ուզում կինը: Նվերնե՞ր, վերաբերմո՞ւնք, ուշադրությո՞ւն….

Իրականում, կանայք ուզում են կողքին ուժեղ ու ամեն ինչի պատրաստ տղամարդ, իսկ նվերներն այդ ամենի վկայությունն են միայն:

Դուք սա կանվանեք կանացի խորամանկություն կամ ինչպես կուզեք, իսկ ես կանվանեմ խելացի խաղ, որը, եթե անկեղծ լինենք,  հետաքրքիր է ոչ միայն մեզ:

Woman.am

#Ամանորյա նվերներ #Աշխատանք