Ամանորյա հետաքրքիր նվերներ, որոնք կուրախացնեն Ձեր սիրելիներին

Ամանորին միմյանց նվերներով ուրախացնելը, իհարկե,  գեղեցիկ ավանդույթ է, իսկ թե ինչ նվեր ընտրել, սա արդեն հարցի մյուս կողմն է: Մարդիկ տարբեր են, նրանց ճաշակներն ու նախասիրությունները` ևս, այդ պատճառով պետք է ընտրել այնպիսի նվերներ, որոնք կուրախացնեն ձեր սիրելիներին: Կատարյալ նվերն այն է, որն արտահայտում է Ձեր սերն ու ուշադրությունը դիմացինի նկատմամբ: Իմանալով ձեր մտերիմների թաքուն երազանքների, բնավորության ու նախասիրությունների մասին՝ կկարողանաք կողմնորոշվել նվերների հարցում:

Ահա Ամանորյա նվերների մի քանի գեղեցիկ գաղափարներ, որոնք հիանալի տարբերակ են ձեր ընտանիքի անդամների, մտերիմների, ընկերների և գործընկերների համար:

Հայկական խաղաքարտեր

Խաղաքարտ

նվեր օրիգինալ

Նվերը բաղկացած է ձեռքի աշխատանքով պատրաստված յուրօրինակ տուփից, 36 օրիգինալ դիզայնով, պլաստիկ շերտով որակյալ խաղաքարտերից, որոնք պարունակում են հայկական թագավորների, թագուհիների և զորավարների պատկերներ: Նաև գրքույկից, որում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) ներկայացվում է ամեն մի կերպարի պատմությունը: Այն հիանալի նվեր կլինի ցանկացած մարդու կամ պարզապես յուրօրինակ նվեր նախընտրողի համար: Եթե ցանկանում եք ձեռք բերել այս նվերը, զանգահարեք 055 111 551 համարով։ Գինը՝ 12000 դրամ։

Համեղ-օրիգինալ-չսպասված նվեր 🙂

խեցգետնի փունջ

Խեցգետններից պատրաստված համեղ և գեղեցիկ փունջ։ Այս համեղությունը կարող է նվեր լինել բոլոր խեցգետին սիրողների համար։ Այս գեղեցկությունը ձեռք բերելու համար՝ 094637744:

Գինի հիասքանչ մթնոլորտում

peackok

Իտալացի ֆիզիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյն ասել է. «Գինին արևի լույսն է՝ ամփոփված ապակե շշի մեջ», իսկ ձմռանը նման օրիգինալ «արևի լույս» նվիրելն ու նվեր ստանալն անչափ հաճելի է: Կարող եք նվիրել հիանանալի ժամանակ և վայելել անմահական «արևի լույս»-ը Peacock Art Cafe-ում։

Ծաղկեփունջ

Ամանորյա նվերներ

Գեղեցիկ բացիկով թարմ վարդերի կամ տվյալ անձնավորության սիրելի ծաղիկների փունջը վստահաբար ժպիտ կառաջացնի նրա դեմքին, իսկ ժպիտն  ամենաթանկ նվերն է:

Մի տուփ շոկոլադ

Ամանորյա նվերներ

Սուպերմարկետներում առաջարկվող շոկոլադների տեսականին կարող է շփոթեցնել Ձեզ: Մրգային, ընկույզով, դառը, սպիտակ կամ կաթնային շոկոլադն ունի իր երկրպագուների հավատարիմ բանակը: Ձեզ մնում է իմանալ, թե որ տեսակի շոկոլադի սիրահար է նվերի հասցեատերը:

Մոմեր

Ամանորյա նվերներ

Գունավոր ու տոնական մոմերը՝ գեղեցիկ գրությամբ բացիկով, կարող են կատարյալ ռոմանտիկ նվեր լինել Ձեր սիրելիների համար:

Հատուկ տպագրությամբ թեյի կամ սուրճի բաժակ

Ամանորյա նվերներ

Ասում են՝ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Դեպի Ձեր սիրելիի սիրտ ուղևորությունը կարող եք սկսել թեյի բաժակով, որի վրա տպագրված կլինի Ձեր ու Ձեր սիրելիի գեղեցիկ լուսանկարը: Ամեն անգամ այդ բաժակով սուրճ կամ թեյ վայելելիս նա անպայման կհիշի Ձեզ:

Փափուկ խաղալիքներ (խոզուկներ)

խոզուկներ

 

Երեխաներին անսահման ուրախություն են պարգևում տարբեր ձևերի, գույների ու չափերի փափուկ խաղալիքները: Այս խոզուկները գործված են էկոլոգիապես մաքուր թելից: Կարող են նաև զարդարել խոզուկները Ձեր ամանորյա տոնածառը՝ պարգևելով ուրախ տրամադրություն: Եթե ցանկանում եք ձեռք բերել այս նվերը՝ զանգահարեք 055 111 551 համարով։ Գինը՝ 3000 դրամ։

Կորպորատիվ նվերներ 

Ամանորյա նվեր

Կորպորատիվ նվերները կարող են տարբեր լինել՝ սեղանի ժամացույց, ipad-ի պատյան, գրիչ և բազմաթիվ այլ հետաքրքիր նվերներ: Գեղեցիկ փաթեթավորված այս  նվերները կկրկնապատկեն այն անձի ուրախությունը, ով կստանա այն:

Օրագիր

Ամանորյա նվերներ

Նա, ով սիրում է գրի առնել իր կյանքի հետաքրքիր դրվագները կամ «կիսվել» թղթի հետ, անշուշտ, կուրախանա օրագիր նվեր ստանալուց: Կարող եք վստահ լինել, որ մի օր այնտեղ կհայտնվի նաև Ձեր մասին պատմող գեղեցիկ գրություն:

Զույգ բաժակներ

Ամանորյա նվերներ

Շնորհավորեք Ձեր սիրելիների Նոր տարին մի զույգ էլեգանտ բաժակներով: Այն հիանալի նվեր կարող է լինել Ձեր ծնողների կամ նորապսակ զույգի համար:

Նվեր տալը և ստանալն ուրախալի է բոլորիս համար: Բայց մի մոռացեք ամենակարևորի մասին. լավագույն նվերը անկեղծ ժպիտն է, մի զլացեք և նվերի տուփի հետ Ձեր սիրելիներին նվիրեք գեղեցիկ ժպիտ: