Պարբերաբար բազմաթիվ տեղեկատվություն է հայտնվում տարբեր լրատվամիջոցներում ու համացանցում երշիկեղենի որակի, ոչ օգտակար, նաև շատ վնասակար հավելումների ու դրանց խիստ վտանգավոր հետևանքների մասին:

Սա դեռ քիչ է, մեկ էլ պարզվում է, որ մեր երեխաները լուրջ կախվածություն ունեն այս մթերքից: Սա պատահական չէ, քանի որ երշիկի արտադրության մեջ կիրառվող նիտրատներն ու մյուս ոչ պակաս վտանգավոր հավելումները իսկապես կախվածություն են առաջացնում, ու նորմալ է, որ այդ ազդեցությանն ավելի շատ հակված են ենթարկվելու հենց երեխաները:

Ընտանիքի առողջության մասի մտահոգվելով ու երշիկեղենին այլընտրանք որոնելով՝ իսկական տանտիկին Լուսինե Նիկոյանը գտել է հետաքրքիր տարբերակ, որը և համեղ է, և անվտանգ: Իր փորձով նա այսօր սիրով կիսվում է մեզ հետ ու առաջարկում պատրաստել հնդկահավի կրծքամիս՝ հետաքրքիր ու շատ համեղ տարբերակով:

Գոգնոցները կապեցինք ու դեպի խոհանոց 🙂

Աշխատանքը սկսված է: Նախ հարկավոր է մի փոքր խոշոր հնդկահավի  կրծքամիսը լվանալ, լավչորացնել, ավելացնել համեմունքներ (ինչ կկամենաք): Հեղինակն ավելացնում է սովորաբար աղ, սև, կարմիր պղպեղ, սումախ, մի քիչ չորացրած ռոզմարին, կոճապղպեղի փոշի (իմբիր) ու 0,5-1 ճաշի գդալսոյայի սոուս՝ նայած կրծքամսի մեծության: Ձեռքով երկար տրորել, որպեսզի համեմունքները լավներծծվեն: Այնուհետև պետք է փաթաթել սննդային թաղանթի մեջ ու դնել սառնարան 2 օրով: 2 օր հետոկրծքամիսն արդեն կարելի է հանել սառնարանից, փաթաթել ալյումինաթղթով, դնել ջեռոցն ու եփել՝ 1կգմսին  1ժամ հաշվարկով (190 աստիճանով):

Հնդկահավի կրծքամիս

Պատրաստ լինելուց կես ժամ առաջ ալյումինաթուղթը  հարկավոր է բացել, որպեսզի մսի երեսը լավկարմրի: Ալյումինաթղթի  միջի հյութը անհրաժեշտ է զգուշությամբ դատարկել որևէ ամանի մեջ, բարձրկրակին դնել ու  եռացնել այնքան, մինչև թանձրանա, վերածվի թանձր սոուսի:
Կրծքամիսը ջեռոցից հանելուց հետ խոհարարական վրձինով պետք է ստացված խիտ սոուսը քսել վրան: Այս ամենից հետո կրծքամիսը թողնել տախտակի վրա, մինչև լավ սառչի: Ամբողջությամբ սառըկրծքամիսը կտրատել բարակ շերտերի (տաք վիճակում հավասար չի կտրվում, կտրվելու դեպքում էլ  ներսում եղած հյութը արագ դուրս կգա ու միսն ավելի չոր կլինի), տեղավորել սառնարանում:

Այս տարբերակով պատրաստված 1 կրծքամիսն ավելի կծառայի, քան 1 երշիկը, դուք էլ հանգիստ կհյուրասիրեք բոլորին՝ վայելելով տանեցիների ու հյուրերի գովեստները:

woman.am-ը, որպես տնային տնտեսուհիների բարեկամ, խորհուրդ է տալիս զերծ մնալ վնասակար սնունդից ու նախապատվությունը տալ առողջ ու անվտանգ այլընտրանքներին: Մենք ևս մտահոգ ենք ու առաջարկում ենք միայն լավագույնն ու անվտանգը: Մեր խոհանոցային էջերում հետաքրքիր տարբերակներ շատ կան, հետևեք մեզ ու սպասեք թարմացումներին: