Շոկոլադե տորթ կակաոյով մայրիկի բաղադրատոմսերից
Անհրաժեշտ բաղադրամասերը.
- Ալյուր՝ 2,5 բաժակ
- Փոշի կակաո՝ 3,5 ճ/գ
- Կարագ՝ 300գր.
- Ձու՝ 5 հատ
- Շաքարավազ՝ 1,5 բաժակ
- Փխրեցուցիչ՝ 1,5 ճ/գ
- Եփած խտացրած կաթ՝ ըստ ճաշակի
- Սոդա
Պատրաստման եղանակը՝
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել նախապես հալեցրած կարագը, այնուհետև ալյուրը, սոդան և փխրեցուցիչը:
Կակաոն եփել ու ավելացնել խմորին: Թուղթը բուսական յուղով պատել, վրան լցնել խմորն ու եփել 150 աստիճանով 25-30 րոպե: Տորթի բոլոր կողմերին քսել եփած խտացրած կաթ:
Ցանկության դեպքում տորթը կարող եք զարդարել հատապտուղներով:
Անուշ լինի



