Ինչպես տունն անվտանգ դարձնել երեխաների համար

Երեխայի անվտանգությունը շատ կարևոր է բոլորի համար։ Երեխաները սիրում են ուսումնասիրել իրենց շրջապատը, հետևաբար, հնարավոր վտանգներից խուսափելու համար ծնողները պետք է անվտանգության ապահովման միջոցառումներ ձեռնարկեն:

երեխայի անվտանգություն

Նույնիսկ եթե դուք փակի տակ եք պահում խոհանոցային բոլոր պարագաները, դեղորայքները, թունավոր նյութերը, ինչպես նաև էլեկտրական սարքերն անջատել եք վարդակներից և արգելել նրա մուտքը դեպի լոգարան, դա դեռ չի նշանակում, որ երեխայի լիարժեք անվտանգությունն ապահովված է, քանի որ, միգուցե, դուք ինչ-որ բան մոռացել եք: Երեխաներին պետք է միշտ վերահսկել, քանի որ նրանք հետաքրքրասեր են և սիրում են ուսումնասիրել շրջապատի բոլոր առարկաները: Ծնողները պարտավոր են երեխային  պաշտպանել բոլոր հնարավոր վտանգներից, ուստի փոքրիկի  համար տունն անվտանգ դարձնելը նրանց առաջնահերթ խնդիրն է:

Որպեսզի երեխայի համար անվտանգ միջավայր ստեղծել, համոզվեք, որ առօրյայում հետևում եք այս խորհուրդներին:

Փորձարկեք ծխի դետեկտորները:

երեխայի անվտանգություն

Երեխայի անվտանգությունն ապահովելը միայն նրա համար չէ, քանի որ տունը պետք է ապահով ապաստան լինի բոլորի համար: Ծխի եւ ածխածնի երկօքսիդային  դետեկտորներ տեղադրեք տան յուրաքանչյուր հատվածում, ներառյալ նկուղը: Իրականում ցանկալի է օգտագործել էլեկտրական և մարտկոցով դետեկտորոներ, որպեսզի էլեկտրականության բացակայության դեպքում դետեկտորները մարտկոցով միացնելու հնարավորություն լինի: Խոհանոցում և նկուղում կարող եք հատուկ կրակմարիչներ պահել:

 

Օդը մաքուր պահեք:

Ձեզ թվում է՝ տանը կատարյալ մաքրություն է տիրում, մինչդեռ փոշին և այլ ալերգեններ կարող են երեխային անհանգստացնել՝ հանգեցնելով ասթմայի և ալերգիկ ռեակցիաների առաջացմանը: Հետևաբար, տունը պետք է միշտ մաքուր և կոկիկ պահել:

Զգուշացեք ընտանի կենդանիներից:

երեխայի անվտանգություն

Որոշ ընտանի կենդանիներ սալմոնելաների վարակակիրներ են, այդ իսկ պատճառով նույնիսկ ընտանի կատուն և շունը կարող են վտանգավոր լինել երեխայի համար: Երեխաներին բակտերիաներից և վարակներից պաշտպանելու համար արգելեք կենդանիների մուտքը դեպի նրանց  սենյակ:

Երեխային հեռու պահեք բաց պատուհաններից: Երեխաները սիրում են մոտենալ պատուհանին և ներքև նայել: Այս դեպքում վտագն անխուսափելի է, քանի որ փոքրիկը  կարող է բարձրանալ և  անզգուշորեն ցած նետվել: Պատուհաններն ավելի ապահով դարձնելու համար կարող եք մետաղյա ճաղավանդակներ օգտագործել, իսկ եթե երեխան շատ ակտիվ է, ապա կրկնակի պաշտպանություն է հարկավոր:

Խուսափեք տանը շատ բույսեր պահելուց: Շատ տնային բույսեր գեղեցիկ են, սակայն` թունավոր: Եթե երեխան պատահաբար ուտի թունավոր բույսի տերևներից, ապա կհիվանդանա: Տանը պետք չէ շատ բույսեր աճեցնել, քանի դեռ երեխան փոքր է:

Ստուգեք ջուրը: Ծորակի տաք ջուրը կարող է այրել երեխայի ձեռքերը և լուրջ խնդիրների հանգեցնել: Ջրի ջերմաստիճանը չպետք է շատ բարձր լինի: Ցանկալի է խոհանոցում և լոգարանում այնպիսի ծորակներ տեղադրել, որոնք ջրի բարձր ջերմաստիճանի դեպքում ինքնուրույն անջատվում են:

Հետևեք ընկնող կահույքին:

երեխայի անվտանգություն

Երեխայի շարժունակության պատճառով միգուցե գրապահարանը կամ պատին ամրացված դարակները շրջվեն և նրա վրա ընկնեն՝ վնասելով գլուխը և մարմնի այլ մասերը: Այս առումով հեռուստացույցը նույնպես անհանգստություն է պատճառում: Հնարավոր վտանգներից խուսափելու համար պետք չէ պատերը դարակներով ծանրաբեռնել:

Պաշտպանելով երեխային դժբախտ պատահարներից և վտանգներից՝ դուք կապահովեք նրա անհոգ մանկությւոնը և երջանիկ կյանքը: