Եթե դուք միայնակ ծնող եք, ապա պետք է հաղթահարեք սթրեսը, կառավարեք ինքներդ ձեզ և դաստիարակեք միայն առողջ երեխա: Միայնակ ծնողները ձգտում են այնպես անել, որ երեխան իրեն միայնակ չզգա, մինչդեռ իրենք էլ կարող են հասարակությունից մեկուսացած լինել:
Առանց զուգընկերոջ երեխային դաստիարակելը բարդ է, քանի որ միայն դուք եք պատասխանատու երեխայի բոլոր գործողությունների համար: Եթե դուք հետևողական չեք և երեխային չեք աջակցում, ապա հետագայում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ:
Ահա մի քանի խորհորդ, որոնք կարող են օգտակար լինել՝
Ցույց տվեք ձեր սերը: Մի մոռացեք գովաբանել ձեր երեխային: Անվերապահորեն սիրեք և աջակցեք նրան: Ժամանակ գտեք նրա հետ խաղալու, կարդալու և նրան զվարճանալու համար:
Ռեժիմ սահմանեք և դրան հավատարիմ մնացեք: Այսպես ձեր երեխան կսովորի տնօրինել իր ժամանակը:
Սահմանափակումներ դրեք: Երեխային բացատրեք տան կանոնները և դրանց կարևորությունը:
Մի մեղադրեք ինքներդ ձեզ: Դուք մեղավոր չեք, որ միայնակ ծնող եք:
Ապավինեք ուրիշներին: Օգնության համար դիմեք վստահելի մարդկանց, որոնց հաջողվել է միայնակ դաստիարակել խելացի և երջանիկ երեխա:
Դրական եղեք: Ճգնաժամային իրավիճակներում ճիշտ է երեխայի հետ ազնիվ լինել և բացատրել դեպքի լրջությունը, սակայն չմոռանաք հիշեցնել նրան, որ ամեն բան լավ է լինելու: Մի կորցրեք հումորի զգացումը:
Երեխային տանը միայնակ մի թողեք: Պետք չէ երեխային մենակ թողնել տանը, գտեք վստահելի մեկին, ով կարող է հետևել նրան մինչև ձեր վերադառնալը:
Եթե դուք միայնակ ծնող եք, դա դեռ չի նշանակում, որ դուք մենակ եք: Լուրջ խնդիրների կամ դժվարությունների դեպքում օգնություն խնդրեք ընտանիքի անդամներից, ընկերներից և հարազատներից:
Ահա այս մի քանի խորհուրդը, որոնք կարող են օգակար լինել։ Եվ հիշե՛ք՝
Միայնակ ծնողը, դա դեռ չի նշանակում, որ դուք մենակ եք:



