Մեծ տոնական իդեալ

3154

Այս անգամ բերել եմ մեծ, տոնական այս իդեալը: Ինչու տոնակա՞ն: Որովհետև բավական շատ է ստացվում և կարելի է հյուրասիրել միաժամանակ մեծ թվով հյուրերի:

Լուսանկարում իմ սանուհու՝ Գոհար Պետրոսանի պատրաստած իդեալն է: Ինքս հաճախ եմ պատրաստում: Ասեմ ավելին, վերջին մի քանի տարում տոնական տորթերի բիսկվիթները փոխարինել եմ իդեալի շերտերով: Որքան մնում, այնքան փափկում է, աննման համ ունի, տարբորվող է:

Ահա այսպես:

Հիմա բաղադրատոմսի մասին:

Խմորի համար մեզ անհրաժեշտ է

10 ձու

2.5 բաժակ շաքարավազ

2 ճաշի գդալ մեղր

1 լիքը  թեյի գդալ սոդա

Վանիլին

1 բաժակ մանրեցված ընկույզ՝ ըստ ճաշակի

2.5 բաժակ ալյուր

 

Կրեմի համար

250 գ կարագ

1 տուփ եփած խտացրած կաթ վանիլին

Կոնյակ

1 բաժակ մանրեցված ընկույզ՝ ըստ ճաշակի

Դուք բաղադրիչները գրանցեք, իսկ ես հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերին, մշակումներին ու խորհուրդներին կարող եք ծանոթանալ իմ Arusyak Hokhikyan’s group ֆեյբուքյան խմբում:

Սկսենք խմորից

Ձուն լավ հարում ենք շաքարավազի հետ: Մոտ 5 րոպե հարել է հարկավոր: Լավ արդյունքի համար անհրաժեշտ է, չանտեսեք սա:

Այնուհետև ավելացնում ենք քիչ գոլացված, թուլաված մեղրն ու խառնում ենք: Եթե պատրատտում ենք ընկույզով, ապա այս պահին այն ավելացնելու ճիշտ ժամանակն է:

Դրանից հետո խառնում ենք իրար սոդան, վանիլինն ու ալյուրը, մաղելով լցնում խմորի  զանգվածի վրա:

Կրկին խառնում ենք, բայց արդեն առանց հարիչի:

Ասեմ, որ այս խմորեղենը  ես հաճախ պատրաստում եմ նաև կակաո ավելացնելով: Կարող եք ավելացնել՝ ըստ ցանկության՝ 3-4 ճաշի գդալ կակաո: Այդ դեպքում, սակայն, ալյուրի նախատեսված քանակից նույնքան պակասեցնել է հարկավոր:

Ահա, ստացանք մի քիչ իրիսանման քսվող խմոր:

Բաժանում ենք երեք հավասար մասերի և թխում միջինը 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում:

Շերտերը թողնում ենք սառեն հարթ մակերեսին՝ սրբիչի վրա:

Շերտերն առաջին հայացքից ցածր կթվա, ռեզինանման: Չվախենաք: Հենց էդպես էլ պետք է լինի: Կրեմ քսելուց մի քանի ժամ անց անճանաչելիորեն կփոխվեն, ծակոտիները կբացվեն, կնրբանա անհավանական:

 

Շերտերն իրար ենք միացնում կրեմով:

Պատրաստենք կրեմը

 

Սա ավելի քան հեշտ է:

Սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք, հետո գդալ-գդալ ավելացնում կրկին սենյակային ջերմաստիճանի խտացրած կարագը:

Եթե ընկույզով եք պատրաստում, ապա կարող եք ընկույզը վերջում խառնել կրեմին, կամ առատորեն շաղ տալ շերտերին քսված կրեմի վրա: Դասական Իդեալի բաղադրատոմսը հենց այդպիսինն է:

Վերջում մեր տոնական խմորեղենը զարդարում ենք մանրեցված ընկույզով:

 

Պատրաստեք և հյուրասիրեք, վստահ եղեք՝ բոլորը գոհ կմնան:

Woman.am-ի էջերում իդեալի այլ տարբերակներ ևս կան, կարող եք փնտրել՝ կայքի աջ վերին անկյունում՝ փնտրման տողում, Իդեալ բանալի բառը գրելով:

 

Մինչ նոր համեղ հանդիպումներ

 

Սիրով՝ Արուսյակ Հոխիկյան