буженина

Տավարի մսով տոնական ուտեստ (буженина) մայրիկի բաղադրատոմսերից.

Բաղադրիչներ`

Տավարի ամբողջական փափուկ կտորը 1.5-2 կգ.-ի չափով,
մի քանի պճեղ սխտոր և 2 հատ գազար,
կարմիր պղպեղ և աղ,
ալյուր,
գլուխ սոխ,
մաղադանոս,
3-4 դափնու տերև,
8-10 կլոր սև պղպեղ ,
1 կտոր լիմոն։

Պատրաստման եղանակ՝

Միաը լվանալ, չորացնել: Սխտորը և  գազար, պետք է կտրտել 1.5-2մմ չափսերով:
Տավարի մսի վրա դանակով անցքեր անել և յուրաքանչյուր անցքի մեջ դանակի ուղղությամբ մտցնել սխտորն ու գազարը, ավելացնել կարմիր պղպեղ և աղ: Անցքերը պետք է լինեն մսի բոլոր կողմերից:
Պինդ թելով կապել միսը, թեթևակի ալյուրոտել և բոլոր կողմերից տապակել` մինչև մսի կարմրելը:

Միսը դնել կաթսայի մեջ, թավան, որի մեջ տապակել ենք, թեթևակի ողողել և ջուրը լցնել կաթսայի մեջ: Ջուրը պետք է մսի կեսը ծածկի: Ջրի մեջ ավելացնել գլուխ սոխ, գազար, մաղադանոս, 3-4 դափնու տերև, 8-10 կլոր սև պղպեղ և 1 կտոր լիմոն:
Եփել շատ ցածր կրակի վրա 1.5-2 ժամ` ընթացքում 2-3 անգամ միսը շուռ տալով: Եփելուց հետո միսը թողնել սառի, մատուցել բարակ կտորներով և մանանեխով:

Անուշ լինի 🙂