Սնկով աղցան մայրիկի բաղադրատոմսերից։
Բաղադրիչներ՝
սունկ – 300 գ,
գազար – 1-2 հատ,
պղպեղ (քաղցր կամ կծու)- 1 հատ,
սամիթ,
աղ, սև պղպեղ,
բուսայուղ,
քացախ – կես թեյի գդալ
սխտոր – 1 ատամիկ
Պատրաստման եղանակ՝
Սունկը լավ լվանալ, բուսայուղով տապակել, մի քիչ աղ անել: Ապա թավայից տեղափոխել քամիչի վրա՝ ավելորդ յուղը քամելու համար:
Գազարը խոշոր քերիչով անցկացնել, պղպեղը կտրատել երկար շերտիկների:
Սամիթը մանր կտրատել: Սխտորը ճզմել:
Սունկը, գազարը, սխտորը, կանաչին, պղպեղը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ ցանել, մի քիչ քացախ լցնել և խառնել:
Մատուցել իբրև նախուտեստ:
Անուշ լինի ։)



