Երբևիցե հայտնվե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ նոր ներքնազգեստ տեսնելիս մտածել եք. “Ի՜նչ շքեղ տեսք ունի, անպայման պետք է գնեմ այն”։ Եթե այո, ապա հոդվածը Ձեզ համար է:

Թվում է, թե կրծկալ գնելը ամենահեշտ բաներից մեկն է։ Սակայն այն կարող է վերածվել  բարդ հանձնարարության: Ճիշտ չափսը և ձևը  չիմանալու դեպքում կարող ենք ժամեր ծախսել լավագույն տարբերակը ընտրելու համար, իսկ լավ և ճիշտ ներքնազգեստի մասին անհրաժեշտ գիտելիքներ ունենալու դեպքում այս գործընթացը կտևի րոպեներ:

Կրծկալի գործվածք

Ձիգ տաբատների և բաց գույնի բարձր օձիքով սվիտրների տակից պետք չէ կրել ժանյականման ներքնազգեստ: Այն կարող է անհարթ երևալ հագուստի տակից: Հագուստի անհարթ մակերևույթը կփչացնի Մեր էսթետիկ տեսքը:
Լավագույն տարբերակը հարթ մակերեսով ներքնազգեստի ընտրությունն է:

ներքնազգեստ

Շտկող ներքնազգեստ

Կանանց մեծամասնությունը ցանկանում է անթերի տեսք ունենալ և նմանվել ամսագրերի կազմերի կանանց: Որպեսզի անթերի կազմվածք ունենանք, հաճախ գնում ենք շտկող ներքնազգեստ: Այս մոտեցումը սխալ և վնասակար է մեր մարմնի համար: Շտկող ներքնազգեստը թույլատրելի է կրել 6 ժամից ոչ ավել, այլապես արյան շրջանառությունը կխանգառվի, հատկապես մեկ համար փոքր շտկող ներքնազգեստ կրելիս:

 

Կրծկալի չափս

Շատ կանայք հավատում են, որ մեկ համար փոքր կրծկալ կրելով կրծքերին մեծ տեսք կհաղորդեն: Այո, կրծքերը ավելի մեծ տեսք կստանան, բայց այստեղ կրկին կխանգառվի արյան շրջանառությունը, կարող են մեջքի ցավեր և շատ ավելի լուրջ խնդիրներ առաջանալ ձիգ կրծկալ կրելիս: Այդ իսկ պաճառով՝ բժիշկները խորհուրդ են տալիս ուշադիր լինել կրծկալ ընտրելու հարցում։
Մեծ կրծքի տեսք ստանալու համար պարզապես պետք է օգտագործել push up կրծկալներ:

 

Ներքնազգեստի գույն

Սպիտակ հագուստի տակից սև ներքնազգեստ օգտագործելը պարզապես տգեղ է և անպատշաճ: Բարակ գործվածքների տակից ցանկալի է կրել մարմնագույն ներքնազգեստ:

Տնային ներքնազգեստ

Կա մի վարկած, ըստ որի տուն հասնելիս անմիջապես հանել կրծկալը և ազատություն տալ կրծքին: Վերջինս ճիշտ է միայն փոքր կուրծք ունեցող կանանց համար, իսկ մեծ կրծքի դեպքում տանը կրծկալ չկրելը կարող է  կրծքագեղձերի թուլացման պատճառ դառնալ:
Լավագույն տարբերակը տանը սպորտային կրծկալ կրելն է: Սպորտային կրծկալը թույլ կտա, որպեսզի մաշկը շնչի և կուրծքը անշարժ մնա:

 

Որակ

100% բամբակյա հագուստները շատ հարմարավետ և ապահով են մաշկի համար, բայց շուտ են ձգվում և պատռվում: Ներքնազգեստի գործվածքի համար ցանկալի է օգտագործել 80% բամբակյա և 20% էլաստանե գործվացքներ:

 

Ստրինգներ

Շատ կանայք նախընտրում են ստրինգ ներքնազգեստ կրել, քանի որ այն գեղեցիկ է և անտեսանելի հագուստի տակից: Ստրինգները սովորաբար սինթետիկ գործվածք են և կարող են գրգռել զգայուն մաշկը ու բակտերիաների զարգացման պատճառ հանդիասնան: Խուսափենք ամեն օր ստրինգ կրելուց և նախապատվությունը տանք ավելի հարմարավետ ներքնազգեստին:

 

Հաջորդ անգամ շոփինգի գնալիս ուշադիր լինենք մանրուքներին և ընտրենք լավագույն տարբերակը մեր և մեր մարմնի համար: