Մրջնի բույն

Բաղադրությունը

3 հատ ձու, 1 բաժակ շաքարավազ, 0,5 բաժակ կաթ, 100 գրամ հալեցրած կարագ կամ ձեթ, 1 թեյի գդալ սոդա,մի պտղունց աղ, 5_6 բաժակ ալյուր

Կրեմ

1 տուփ եփած խտացրած կաթ,4 ճաշի գդալ մեղր,100 գրամ կարագ,վանիլին

Խմորը

Ձուն խառնել շաքարավազի հետ,մինչև սպիտակի։Ավելացնել կաթը,կարագը կամ ձեթը,աղը և լավ խառնել։Ես սոդան ավելացնում եմ ալյուրի հետ մաղելով։Ստանում ենք պինդ,ձեռքերին չկպչող խմոր։Խմորը բաժանում ենք միջին չափի գնդերի և դնում սառնախցիկը 2_3 ժամով։Սառնարանից հանել խմորը և հատ_հատ անցկացնել խմորը քերիչով ալյուրի մեջ։Այնուհետև ալյուրը մաղել խմորից։Իմձ մոտ ստացվել էր 12 գունդ,3 գունդը անցակցրեցի քերիչով և միասին թխեցի։Այս նույն գործընթացը կրկնեցի ևս 3 անգամ։Թխել նախորոք տաքացված 250° ջեռուցում։

Կրեմը

Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա։Կրակի վրա խառնել այնքան,մինչև դառնա միասեռ զանգված,եթե տեսնեք կարագը արդեն հալել է,կարող եք կրակից վերցնել։Լցնել մեր պատրաստի խմորի մեջ և խառնել։Այնուհետև լցնում ենք փոքր բաժակի մեջ և լավ սեղմում։Շրջում ենք սինու վրա և բաժակը հանում։
Մեր մրջնի բույնը պատրաստ է։