քուն և սեքս
Advertisementjobs.am

Կանանց մոտ մենստրուացիայի ընթացքում քնի խանգարումները բնական երևույթ են համարվում:

Ոչ կանոնավոր քունը  բացասական ազդեցություն է ունենում հիպերտոնիկ և սիրտ-անոթային հիվանդություններով տառապող կանանց վրա: Այն նաև հանգեցնում է խորը դեպրեսիայի:

Ինչպես հայտնում է The North American Menopause Society թերթը՝ նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի հետ կապված բոլոր խնդիրները կարող են ազդել կնոջ սեռական բավարարվածության վրա: Հետազտությունն իրականացվել է 25-40 տարեկան 93,668 կանանց շրջանում, ովքեր գիշերվա ընթացքում  քնում են 7 ժամից պակաս: Կանանց 56%-ը նշել է, որ շատ գոհ է իր սեռական կյանքից,  մյուս 52%-ն էլ  հայտնել է հարաբերական ակտիվության մասին: Կանանց միայն 31%-ն է նշել, որ տառապում է անքնությամբ:

Հետազոտության տվյալները տարբերվում են՝ ըստ տարիքային խմբերի: Մեծահասակ կանայք, ովքեր 7 ժամից ավելի քիչ են քնում,  չունեն ակտիվ սեռական կյանք: Ի դեպ, 35 տարեկանից բարձր  կանայք, ովքեր 5 ժամից քիչ են քնում, ավելի պասիվ սեռական կյանքով են ապրում, քան նրանք, ովքեր քնում են 7-8 ժամ:

Կանայք և բժիշկները պետք է հասկանան մենստրուացիայի ախտանշանների, անբավարար քնի և սեռական բավարարվածության վրա այդ գործոնների թողած ազդեցության մասին: Բազմաթիվ արդյունավետ միջոցներ կան, որոնք կարող են լուծել քնի հետ կապված խնդիրները և սեռական բավարարվածությունը, այդ թվում՝ հորմոնալ թերապիան, որն օգտակար է հատկապես սիմպտոմատիկ կանանց համար: