Մեր սիրելի Աննայի բաղադրատոմսով այսօր պատրաստելու ենք Եթերային այս խմորեղենը: Գրավիչ է չէ՞: Դե արի ու դիմացիր գայթակղությանը: Իսկ դուք մի դիմացեք, միացեք մեզ ու պատրաստեք ձեր խոհանոցում:
Մեզ անհրաժեշտ է
Խմորի համար
8 ձու
1.5 բաժակ շաքարավազ
2 ճ գդալ մեղր
2 թեյի գդալ սոդա
6 ճ գդալ կակաո
2 բաժակ ալյուր
Կրեմի համար
300 գ կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ
1 ճ գդալ կոնյակ
Վանիլին
Եփած կրեմ
Եփած կրեմի համար
0.5 բաժակ շաքարավազ
2 ճ գդալ ալյուր
0.5 բաժակ կաթ
Խմորը պատրաստելու համար նախ հարում ենք ձուն և շաքարավազը այնքան, մինչև զանգվածը սպիտակի ու մեծանա ծավալով: Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք մյուս բաղադրիչները հերթականությամբ ու շարունակում հարել: Ալյուրից հետո հարում ենք ձեռքով:
Խմորը բաժանում ենք 3 կամ 4 մասի /Աննան այս անգամ 3 շերտ է պատրաստել/, քսում ենք յուղաթղթի վրա ու թխում 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Շերտերն իրար միացնում ենք կրեմով:
Հա, չմոռանամ ասել, որ իմ բոլոր բաղադրատոմսերն ու մշակումները կարող եք գտնել իմ՝ Arusyak Hokhikyan’s group ֆեյսբուքյան էջում:
Միացեք խմբին՝ նորույթներին հետևելու համար:
Պատրաստում ենք կրեմը:
Սենյակային ջերմաստիճանի կարագը լաավ հարում ենք նախապես մի քանի րոպե, հետո քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթն ու շարունակում հարել՝ մինչ համասեռ զանգված ստացվի: Որից հետո ավելացնում ենք եփովի կրեմը:
Պատրաստում ենք եփովի կրեմը:
Բաղադրիչները միացնում ենք իրար, մարմանդ կրակի վրա եփում ենք մինչ պնդանալը: Կրակն անջատում ենք, թողնում առչի: Սառելուց բավական կպնդանա, դա անպայման հաշվի առեք:
Կարագով կրեմի վրա արդեն քիչ-քիչ ավելացնում ենք նաև եփովի սառած կրեմն ու շարունակում հարել: Վերջում ավելացնում ենք կոնյակն ու վանիլինը՝ ըստ ճաշակի:
Շերտերն իրար միացնելուց հետո չենք մոռանում ամենավերին շերտի համար ևս կրեմ թողնել: Քսում ենք կրեմն ու վրան կամ կակաո շաղ տալիս, կամ, ինչպես մեր Աննան է արել, վրան շաղ տալիս խմորի եզրերից կտրված խմորի փշրանքներով:
Մեր եթերային փափուկ ու շատ հեշտ խմորեղենը ևս պատրաստ է: Վայելելու ժամն է, հյուրերին կանչեք, իսկ ես գնամ պատրաստվելու մեր հաջորդ հանդիպմանը:
Սիրով ձեր՝ woman.am



