Կիտրոնով տորթի բաղադրատոմս շատերն են փնտրում, անձնական նամակով անգամ շատ եմ նման հարցում ստացել: Ահա և պատասխանը: Աննայի Կիտրոնով տորթը:
Տեսքը հրաշալի է, այնպես չէ՞: Մեր տաղանդավոր Աննան ի՞նչն է վատ պատրաստում, որ սա էլ չստացվեր 😉
Գրենք բաղադրիչները
Խմորի համար
6 ձու
2.5 բաժակ շաքարավազ
400 գ թթվասեր՛
2 թեյի գդալ սոդա
4 ճաշի գդալ բուսայուղ
0.5 կիտրոնի հյութ
3-3.5 բաժակ ալյուր
Կրեմի համար
1.5 բաժակ կաթ
1 բաժակ շաքարավազ
3 ճ գդալ ալյուր
250 գ կարագ
0.5 կիտրոնի հյութ
Խմորը պատրաստելուց առաջ հիշեցնեմ, որ իմ գրած կամ մշակած բաղադրատոմսերը կարաղ եք գտնել իմ ֆեյսբուքյան խմբում՝ Arusyak Hokhikyan’s group:
Սկսեցինք պատրաստել խմորը:
Թասի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը: Շատ երկար հարելու կարիք չկա, կարող եք անգամ ձեռքի հարիչով աշխատել:
Հետո ավելացնում ենք մնացած բաղադրիչներն՝ ըստ հերթականության: Ալյուրն անպայման պետք է լինի մաղած, ցանկալի է, որ մաղեք անմիջապես խմորի թասի մեջ:
Խմորը բաժանում ենք 2-3 մասի և թխում 180 աստիճա նախապես տաքացված ջեռոցում՝ մինչ պատրաստ լինելը:
Պատրաստում ենք կրեմը:
Կաթը, շաքարավազն ու ալյուրը լավ խառնում ենք, դնում կրակին, եփում մինչ պնդանա: Թողնում ենք հովանա: Այնուհետը լավ հարում ենք կարագը, գդալ-գդալ կարագի վրա լցնում ենք արդեն սառած եփովի կրեմն ու շարունակում հարել: Վերջում ավելացնում ենք մնացած կես կիտրոնի հյութն ու վերջ, կրեմը պատրաստ է:
Այս կրեմով միացնում ենք մեր ստացած շերտերն ու քսում նաև վերջին շերտին:
Պատրաստի խմորեղենը ձևավորում ենք կիտրոնի կեղևի քերուկով:
Հեշտ էր, չէ՞: Իսկ դուք անհանգստանում էիք:
Սա էլ ձեզ woman.am-ից՝ տոնական սեղանի խմորեղենի ընտրանին թարմացնելու համար:



