Բաղադրությունը
Խմորի համար հարկավոր է`
9 հատ ձու
1,5 բաժակ շաքարավազ (18 ճաշի գդալ)
1 ճ/գ քացախ
1 թ/գ սոդա
1 տուփ վանիլին
3ճ/գ կակաո
1,5 բաժակ ալյուր
Կարող ենք գցել նաև 4 ճ/գ սմետան
Կրեմը
250գ կարագ
1 տուփ եփաց խտացրած կաթ
2 ճաշի գդալ գլազուր (սառը վիճակում)
1 տուփ վանիլին
Մեզ անհրաժեշտ է մոտ 300 գրամ գետնանուշ շերտերի արանքում լցնելու համար։
Պատրաստման եղանակը
9 ձվի սպիտակուցները առանձին լավ հարել,որ դառնա բեզե,ավելացնել շաքարավազը և կրկին լավ հարել։Հարելու ժամանակ հատ_հատ ավելացնել դեղնուցները։Ավելացնել քացախը,մի պտղունց աղը և վանիլինը։Խառնել մոտավորապես 2_3 րոպե։Այնուհետև լցնել կակաոն և սոդան ալյուրի հետ մաղելով և խառնել գդալով։Ոչ շատ թույլ,խտացրած կաթի խտության խմոր է ստացվում։Բաժանել 3 մասի,քսել յուղաթղթին ,թխել 200°_ով նախապես տաքացված ջեռոցում։ Արդեն թխված շերտերը թողնում ենք սառչեն։
Կրեմը
Սենյակային ջերմաստիճանի 250 գ կարագը լավ հարում ենք, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք եփված խտացրած կաթը: Վերջում ըստ ցանկության ավելացնում ենք 2ճ/գ գլազուրը։
Կրեմը քսում ենք ,այնուհետև լցնում մանր կտրատված գետնանուշը,նույն ձև անում ենք մյուս 2 շերտի դեպքում։Վերջում զարդարում ենք գլազուրով։
Բարի ախորժակ։
Հեղինակ՝ Էմմա Դանիելյան



