Հղիության զարգացման փուլերը

Հղիության 9 ամիսների ընթացքում կնոջ օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների:

Հղիությունը սովորաբար տևում է 9 ամիս: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների, այդ թվում՝ ֆիզիկական և էմոցիոնալ: Կինը զգում է հոգնածություն, այրոց, որովայնային ցավ, սրտխառնոց և մեջքի ցավ: Տարբեր կանանց մոտ հղիությունը տարբեր կերպ է ընթանում: Իհարկե, մայր դառնալը հրաշալի փորձություն է: Հղիության 9 ամիսների ընթացքում կինը պետք է ընդունի միայն առողջ և վիտամիններով հարուստ սնունդ, խուսափի ալկոհոլ օգտագործելուց և պարբերաբար այցելի բժշկին:

հղիություն

Հղիության բնական փուլերն են.

Փուլ 1

Այս փուլում սկսվում է սաղմի ձևավորումը, այնուհետև զարգանում են սիրտը, թոքերը և ողնաշարը: Առաջին փուլի ավարտին երեխայի սիրտը սկսում է բաբախել: Կինը պետք է պատրաստ լինի այնպիսի նախանշանների, ինչպիսիք են հոգնածությունը, սրտխառնոցը և փսխումը:

Փուլ 2

Այս փուլում զարգանում են երեխայի ներքին օրգանները, ձևավորվում աչքերը, ականջները, ձեռքի և ոտքի մատները: Կնոջ մոտ փոխվում են կրծքի չափերը:

Փուլ 3

Հղիության 3-րդ փուլում սաղմը վերածվում է պտղի: Երեխայի դեմքը, ձեռքերի և ոտքերի մատները լիարժեք ձևավորվում են: Այսպիսով, պտուղը մարդկային էակի է նմանվում: Այս փուլում կնոջ մոտ վերանում են թուլությունը և հոգնածության զգացումը:

Փուլ 4

Այս փուլում մայրիկի որովայնն արդեն նկատելի մեծանում է: Երեխան սկսում է լսել ձայները, ձևավորվում են թոքերը, հայտնվում մազերը: Կնոջ մոտ փոխվում է մաշկը:

Փուլ 5

Հղիության այս փուլում ակտիվանում են երեխայի զգայարանները: Մաշկը դառնում է զգայուն, իսկ երիկամները սկսում են գործել և մեզ արտադրել: Հղի կնոջ մոտ հայտնվում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են մարսողական խանգարումները և այրոցը:

Փուլ 6

Այս փուլում զարգանում է երեխայի աչքի ցանցաթաղանթը, և նա սկսում է բացել և փակել աչքերը:  Հղի կնոջ մոտ նկատվում է ոտքերի այտուց և ձգվածություն:

Փուլ 7

Երեխան կարող է լիարժեք տեսնել և լսել: Նա  նույնիսկ սկսում է ճանաչել մայրիկի և հայրիկի ձայները:  Բացի այդ, աճում են երեխայի թարթիչները և ամրանում ոսկորները: Մայրիկն ունենում է մեջքի ցավ, քնի խանգարումներ և հաճախակի միզարձակում:

Փուլ 8

Այս փուլում զարգանում է երեխայի ուղեղը, իսկ մարմինն արդեն ամբողջովին ձևավորված է: Կնոջ մոտ նկատվում են շնչառական խանգարումներ, մկանային ցավեր և անքնություն:

Փուլ 9

Հղիության 9-րդ փուլում երեխան արդեն պատրաստ է լույս աշխարհ գալ: Կինը դառնում է զգացմունքային և դժվարանում է շարժվել:

#ոսկորների ցավ հղիության ընթացքում