Ռուլետի պատրաստում մայրիկի բաղադրատոմսերից։
Բաղադրիչներ՝
խմորի համար՝
3 հատ ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
1 բաժակ ալյուր
միջուկի համար`
ցանկացած ջեմ
Պատրաստման եղանակը`
Խմորի բաղադրիչները հարիչով հարել մինչև սպիտակելը, խմորը լցնել ձիթայուղով պատած միջին չափի քառակուսի թավայի մեջ:
Եփել 180 °C ջեռոցում 30-40 րոպե։
Հանելուց հետո թավան դնել սառը ջրով թրջված սրբիչի վրա, խմորի վրա քսել ջեմը և փաթաթել ռուլետը: Վրան մաղել շաքարի փոշի:
Անուշ լինի



