Ի՞նչ են պատմում  կնոջ աչքերը նրա մասին         

Երբ  կնոջ աչքերն ասում են մի բան, իսկ լեզուն՝  մեկ այլ բան, ապա փորձառու տղամարդն ավելի շատ հավատում է  աչքերին: Այս դեպքում նա չի սխալվում, քանի որ կնոջ էությունը հասկանալու համար պարզապես պետք է նայել նրա աչքերին:

Լայն աչքեր

Աչքերի այս ձևն ունեցող կանայք բծախնդիր չեն: Նրանց չեն հետաքրքրում մանրուքները, քանի որ կարևորում են ընդհանուր պատկերը: Իհարկե,  խոսքը հագուստի կամ զարդերի մասին չէ: Նրանք չեն սիրում ավելորդ աղմուկը և վերջնագրերով խոսելը: Նրանց հունից հանելը գրեթե անհնար է: Այս կանայք արժևորում են ընտանիքը, քանի որ ընտանիքում իրենց պաշտպանված և հուսալի են զգում: Նրանք խիզախ են և չենք վախենում ռիսկի դիմել, դեռ ավելին, փորձում են վայելել կյանքը:

Մոտ աչքեր

Աչքերի այս ձևն ունեցող կանայք կյանքում առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ «Եթե ուզում ես ամեն բան լավ անել,  արա ինքդ»: Այդ իսկ պատճառով նրանք 100% վստահում են միայն իրենց և բացառապես հավատում սեփական ուժերին: Այս կանայք զգուշանում են տղամարդկանցից, քանի որ չեն կարող վերահսկել նրանց: Նրանք գիտեն՝ ինչպես հաղթահարել սթրեսը և  լուծումներ գտնել բարդ իրավիճակներում: Լայն աչքեր ունեցող կանայք ամուր կանգնած են ոտքերի վրա, չեն սիրում երազել, փոխարենը միշտ գործում են:

 

Մեծ և արտահայտիչ աչքեր

Խոշոր աչքեր ունեցող կանայք շատ զգացմունքային են, իսկ երբեմն էլ՝ իմպուլսիվ: Նրանք գործում են պահի ազդեցության տակ և հեշտությամբ կորցնում ինքնատիրապետումը: Ամեն բնագավառում փորձում են հաղթել, քանի որ տառապում են «գերազանցիկի» բարդույթով: Սիրահարվելիս երբեք չեն կորցնում գլուխը և միշտ ձգտում են գտնվել ուշադրության կենտրոնում:

Փոքր աչքեր

Փոքր աչքեր ունեցող կանայք ուշադիր են և կենտրոնանում են մանրուքների վրա: Նրանք հայացքով «զննում» են զրուցակցին, ուստի հեշտ չէ ստել այս կանանց:

Որպես կանոն, այս կանայք ինքնամփոփ են և իրենց զգացմունքների մասին չեն բարձրաձայնում: Հոգու խորքում վստահում են իրենց ուժերին և  սիրում են բանավիճել  լուրջ հարցերում:

«Կատվային» աչքեր՝ վեր  բարձրացող անկյուններով

«Կատվային» աչքեր ունեցող կանայք  համառ են, միևնույն ժամանակ՝ առատաձեռն: Նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները և թույլ կողմերը: Նույնիսկ եթե  նրանց անձնական կյանքը կատարյալ չէ,  նրանք պատրաստ են մինչև վերջ պայքարել ընտանեկան երջանկության համար:

Նրանք հեշտությամբ ձեռք են բերում նոր  ընկերներ և հեշտությամբ էլ թողնում նրանց, քանի որ հոգնում են նույն մարդկանց հետ շփումից:

Ուռած աչքեր

Նման աչքեր ունեցող կանանց բնավորությանը հատուկ են անհամատեղելի հատկանիշներ, օրինակ՝ արտահայտված զգայականություն, սթափ միտք և առողջ բանականություն: Նրանք սիրում են նոր բաներ փորձել, ուստի  «պահպանողական» բառը նրանց համար բացասական իմաստ ունի: Այս կանայք կարևորում են ամուր ընկերությունը և շարունակում եմ շփվել նախկին դասընկերների և գործընկերների հետ:

 

Leave a Comment