Ինչպես արագ քաշ հավաքել մեկ շաբաթվա ընթացքում

Մարդկանց մեծամասնությունը արագ նիհարելու արդյունավետ միջոցներ է փնտրում, մինչդեռ կան մարդիկ, ովքեր ուղղակի երազում են քաշ հավաքելու մասին: Մեկ շաբաթվա ընթացքում  արագ գիրանալն այնքան էլ բարդ չէ, պարզապես պետք է հետևել մի քանի կանոնների, որոնք չեն վնասի ձեր առողջությանը:

  • Ամենօրյա սննդակարգում ավելացրեք կալորիաների քանակը: Նիհարելու դեպքում սննդաբաննները խորհուրդ են տալիս անել ճիշտ հակառակը: Այսպիսով, եթե դուք ցանկանում եք կարճ ժամանակում արագորեն քաշ հավաքել, ապա պետք է գերազանցեք նախկին կալորիաների քանակը:
  • Սնվեք մեծ քանակությամյամբ և հաճախակի: Որպեսզի ստամոքսի պատերը չձգվեն, դուք պետք է սնվեք օրական մինչև 6 անգամ՝ սննդակարգում ներառելով 4 տեսակի սնունդ և 2 նախուտեստ: Եթե սիրում եք ընկույզ, ապա այն կատարյալ խորտիկ է օրվա ցանկացած պահի: Ընկույզը հարուստ է բարձր կալորիականությամբ և շատ առողջարար է:
  • Հատուկ ուշադրություն դարձրեք մեծ քանակությամբ  ածխաջրերի և սպիտակուցների ընդունմանը:
  • Օրվա սննդակարգում ավելացրեք  շոկոլադից, բանանից կամ կաթնաշոռից պատրաստված կոկտեյլներ, որոնք արագորեն մարսվում են օրգանիզմի կողմից և լրացնում սննդանյութի պաշարները:
  • Մարզվեք կանոնավոր կերպով: Գաղտնիք չէ, որ մարզումները կօգնեն ձիգ մկաններ և գեղեցիկ կազմվածք ձեռք բերել:
  • Ապահովեք լիարժեք քունը: Բոլորս էլ գիտենք, որ սթրեսը և քնի պակասը բացասաբար են ազդում մեր օրգանիզմի վրա և մենք կարող ենք կարճ ժամանակում պարզապես հյուծվել: Հետևաբար, առողջ և գեղեցիկ տեսք ունենալու համար պետք է քնել  օրական առնվազն 7-8 ժամ:

Հետևելով այս կանոններին՝ դուք կունենաք այն քաշը, որն այդքան ցանկանում եք, սակայն  ձեր երազանքի «ճանապարհին» չպետք է մոռանաք  միայն առողջ սնունդ ընդունելու մասին: Ահա այն սննդատեսակները, որոնք օժտված են բարձր կալորիականությամբ և   հարուստ են օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով՝

  • միջին կամ բարձր յուղայնությամբ կաթնամթերք
  • ձուկ
  • մեղր
  • սնկով ուտեստներ
  • կաթնաշոռ
  • մրգեր (բանան, ծիրան, սեխ, դեղձ)
  • թարմ և շոգեխաշած բանջարեղեն
  • կակաո և սուրճ

[pullquote]

Հիշեք, որ ձեր ցանկալի արդյունքին հասնելու համար, դուք պետք է մեծացնեք ախորժակը հետևեք նախապես մշակված սննդակարգին ամեն օր:

[/pullquote]

Leave a Comment