Ռուլետ

0
424
Ռուլետ
Advertisementjobs.am

Ռուլետի պատրաստում մայրիկի բաղադրատոմսերից։

Բաղադրիչներ՝

խմորի համար՝

3 հատ ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
1 բաժակ ալյուր

միջուկի համար`

ցանկացած ջեմ

Պատրաստման եղանակը`

Խմորի բաղադրիչները հարիչով հարել մինչև սպիտակելը, խմորը լցնել ձիթայուղով պատած միջին չափի քառակուսի թավայի մեջ:
Եփել 180 °C ջեռոցում 30-40 րոպե։
Հանելուց հետո թավան դնել սառը ջրով թրջված սրբիչի վրա, խմորի վրա քսել ջեմը և փաթաթել ռուլետը: Վրան մաղել շաքարի փոշի:

Անուշ լինի