Տան ( ննջասենյակ ) դասավորությունն ու կահավորումը նախևառաջ պետք է նպատակ ունենա ապահովել տանտերերի հանգստությունն ու հարմարավետությունը, այնուհետև կարելի կլինի մտածել նորաձևության ու թրենդերի մասին:
Այս առումով չափազանց կարևոր է, որ հանգստավետ լինի ննջասենյակը, քանի որ այստեղ անցնում է մեր վերականգնման ու լիցքաթափման կարևոր ժամերը: Իսկ պատերի գույները կլինեն ննջասենյակի նշանակության կարևորագույն բաղադրիչը:
Եթե Ձեր ննջասենյակը մուգ գույներ ունի, անկախ նրանից, դա Ձեր սիրած գույնն է, թե ոչ, պատրաստ եղեք որ ճնշվելու եք: Ուսումնասիրությունները փաստում են, որ մուգ և խիտ (կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն) գույները ճնշում են՝ առանց բացառության: Ընդ որում, Դուք առաջին հայացքից կարող եք Ձեզ լավ զգալ, վայելել պատերի հրաշալի տեսքը, բայց միևնույն է, դրանք իրենց բացասական ազդեցությունն ունենալու են:
Բաց, թափանցիկ գույները՝ վարդագույն, երկնագույն, մոխրագույն, ունեն սառնության զգացողություն թողնելու հատկություն: Այս դեպքում անհրաժեշտ է կահավորել առավել մուգ երանգների կահույքով ու վարագույրներով:
Կապույտ գույնն ամենաքնացնողն է: Ուսումնասիրությունները փաստում են, որ կապույգ գույն ունեցող ննջասենյակ նախընտրում են տղամարդիկ, ինչպես նաև գերհոգնածություն ունեցող կանայք:
Հանգիստ քուն ունենալու համար խորհուրդ է տրվում
- չափավոր խտություն ապահովել պաստառի կամ պատի ներկի պարագայում
- երբեք մահճակալը չտեղադրել ննջասենյակի դրսային պատի անկյունի հարևանությամբ,
- պատերի ու վարագույրի գույնը պետք է տարբեր լինեն,
- բաց երանգները անվստահություն են ապահովում ենթագիտակցորեն
- լավագույն տարբերակ է թեթև խտությամբ կապույտի, կանաչի, մոխրագույնի, բալագույնի կիրառությունը, քանի որ հենց այս գույներն են, որ մարդու ինքնավստահություն են ներշնչում:
- Կարևոր է, որ ննջասենյակի երանգն ու տան մյուս հատվածների պատերի գույները չկրկնվեն:
- Բաստիլային գույները ևս հանգստացնող են և կօգնեն հանգիստ քուն ունենալ
- Եվ որ ամենակարևորը, ունենաք հանգիստ և բարեխիղճ հարևան




