Շոկոլադային կեքս

Կարկին շոկոլադասերների համար… Շոկոլադային կեքսեր ենք պատրաստելու: Գայանե Առաքելյանն արդեն ժամանել է, կարող ենք սկսել:

Նախ գրանցենք բաղադրիչները

  • 2 ձու
  • 200 գ շաքարավազ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 200գր ալյուր
  • վանիլին
  • 150 գ հալեցրած կարագ
  • 100 գ կակաո (200 գ բաժակով ոչ լիքը)

Պատրաստման ընթացքը շատ պարզ է ու նույնքան հեշտ:

Անցանք գործի:

Հարմար թասի մեջ մի լավ հարում ենք շաքարավազն ու ձուն, մինչ ստացվի թեթև, փրփրուն, սպիտակ զանգված: Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը՝ միախառնված: Լավ խառնում ենք ու ավելացնում կրկին նախապես իրար խառնած հալեցված կարագն ու կակաոն: Այս խառնուրդը պետք է ջնարակի պես մուգ, հագեցած շոկոլադային գույն ունենա:

Ինչպես միշտ նշեմ, որ կակաոն յուղային բաղադրիչի հետ խառնված ավելացնելու դեպքում միշտ ավելի արդյունավետ է. կակաոյի շոկոլադային համն ու հոտն ավելի արտահայտիչ են դառնում:

Վերջում ևս մի լավ խառնում ենք: Խմորը լցնում ենք հատուկ կեքսերի համար նախատեսված ձևամանների մեջ ու թխում մինչ պատրաստ լինելը:  Ձևամանները նախապես հարկավոր է պատել բուսայուղով:

Կեքսերի պատրաստ լինելը կարող եք ստուգել չոփիկով, կամ ուղղակի խմորին սեղմելով, եթե զգացիք, որ մատից առաջացած փոսիկն արագ վերականգնվում է, ուրեմն պատարստ է, կարելի է դուսր բերել:

Զարդարեք այս համեղությունն ինչպես կցանկանաք՝ կրեմով, շաքրի փոշիով, բեզեով, սպիտակուցային կրեմով և այլն:

Ահա և վերջ: Դե արի ու դիմադրիր շոկոլադի գայթակղությանը:

Woman.am –ը դեռ շատ անակնկալներ ունի շոկոլադասերների համար:

Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)